Պակիստանում չափազանց շոգ եղանակի պատճառով 474 մարդ է մահացել
SOCIETYՊակիստանի հարավում աննախադեպ շոգ եղանակի պատճառով զոհերի թիվը հասել է 474-ի, հաղորդում է РИА Новости գործակալությունը:
Ավելի վաղ հաղորդվել է 200 զոհի մասին:
Ինչպես հայտարարել է տեղի առողջապահության վարչության ներկայացուցիչ Սաիդ Նագնեջոն՝ մոտ 300 մարդ մահացել է տապից Կարաչի քաղաքի 4 խոշոր հիվանդանոցներում: Տեղի իշխանությունների տվյալներով՝ նրանց մեծամասնությունը 50 տարեկանից բարձր է:
Կարաչի քաղաքում ջերմաստիճանի սանդղակը հանգստյան օրերին բարձրացել էր՝ անցնելով 45 աստիճանը: Նշվում է, որ երկուշաբթի եկած անձրևը փոքր-ինչ մեղմել է իրադրությունը:
Բժիշկները բնակիչներին խորհուրդ են տալիս հեռու մնալ արևի ուղիղ ճառագայթներից և կրել թեթև հագուստ:
1
Unibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan
2
Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in Armenia
3
Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank
4
Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet
5
AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders



