Պակիստանում չափազանց շոգ եղանակի պատճառով 474 մարդ է մահացել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՊակիստանի հարավում աննախադեպ շոգ եղանակի պատճառով զոհերի թիվը հասել է 474-ի, հաղորդում է РИА Новости գործակալությունը:
Ավելի վաղ հաղորդվել է 200 զոհի մասին:
Ինչպես հայտարարել է տեղի առողջապահության վարչության ներկայացուցիչ Սաիդ Նագնեջոն՝ մոտ 300 մարդ մահացել է տապից Կարաչի քաղաքի 4 խոշոր հիվանդանոցներում: Տեղի իշխանությունների տվյալներով՝ նրանց մեծամասնությունը 50 տարեկանից բարձր է:
Կարաչի քաղաքում ջերմաստիճանի սանդղակը հանգստյան օրերին բարձրացել էր՝ անցնելով 45 աստիճանը: Նշվում է, որ երկուշաբթի եկած անձրևը փոքր-ինչ մեղմել է իրադրությունը:
Բժիշկները բնակիչներին խորհուրդ են տալիս հեռու մնալ արևի ուղիղ ճառագայթներից և կրել թեթև հագուստ:
1
Հուլիսի 1-ից ջրամատակարարման գրաֆիկները փոփոխվում են․ մանրամասներ
2
Տղամարդը փորձել է ածելիով կտրել կնոջ սեռական օրգանները
3
Վերջին անգամ նման երևույթ Հայաստանում գրանցվել է 2009թ-ին. Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
4
19-ամյա դերասանուհին և նրա ընկերները մահացել են սարսափելի ավտովթարի հետևանքով
5
Տարադրամի փոխարժեքն այսօր․ ինչպես է փոխվել դոլարի, եվրոյի և ռուբլու արժեքը



