ՊՍԺ-ի նախագահը ցանկանում է հրավիրել Դիեգո Սիմեոնեին
SPORTՖրանսիական ՊՍԺ-ի նախագահ Նասեր Ալ Խելաիֆին ցանկանում է փարիզյան թիմի գլխավոր մարզիչի պաշտոնում տեսնել Մադրիդի «Աթլետիկոյի» 49-ամյա արգենտինացի գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեին, հաղորդում է AS-ը։
ՊՍԺ-ի ղեկավարը կարծում է, որ նրա ղեկավարությամբ թիմը կկարողանա հաջողության հասնել Չեմպիոնների լիգայում։
ՊՍԺ-ն այժմ գլխավորում է գերմանացի Թոմաս Տուխելը, որի ծառայություններով հետաքրքրված է Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիան»։
Դիեգո Սիմեոնեն «Աթլետիկոն» գլխավորում է 2011թ․ դեկտեմբերից։ Նրա ղեկավարությամբ թիմը դարձել է Իսպանիայի չեմպիոն, կրկնակի գավաթակիր, Եվրոպայի լիգայի կրկնակի հաղթող, Իսպանիայի եւ Եվրոպայի սուպերգավաթակիր, երկու անգամ հասել է Չեմպիոնների լիգայի եզրափակիչ՝ երկու դեպքում էլ պարտվելով Մադրիդի «Ռեալին»։
1
Ucom Measures the Environmental Impact of Its Operations
2
“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across...
3
Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2%
4
BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor
5
Nelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BA...



