ՊՍԺ-ի նախագահը ցանկանում է հրավիրել Դիեգո Սիմեոնեին
ՍՊՈՐՏՖրանսիական ՊՍԺ-ի նախագահ Նասեր Ալ Խելաիֆին ցանկանում է փարիզյան թիմի գլխավոր մարզիչի պաշտոնում տեսնել Մադրիդի «Աթլետիկոյի» 49-ամյա արգենտինացի գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեին, հաղորդում է AS-ը։
ՊՍԺ-ի ղեկավարը կարծում է, որ նրա ղեկավարությամբ թիմը կկարողանա հաջողության հասնել Չեմպիոնների լիգայում։
ՊՍԺ-ն այժմ գլխավորում է գերմանացի Թոմաս Տուխելը, որի ծառայություններով հետաքրքրված է Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիան»։
Դիեգո Սիմեոնեն «Աթլետիկոն» գլխավորում է 2011թ․ դեկտեմբերից։ Նրա ղեկավարությամբ թիմը դարձել է Իսպանիայի չեմպիոն, կրկնակի գավաթակիր, Եվրոպայի լիգայի կրկնակի հաղթող, Իսպանիայի եւ Եվրոպայի սուպերգավաթակիր, երկու անգամ հասել է Չեմպիոնների լիգայի եզրափակիչ՝ երկու դեպքում էլ պարտվելով Մադրիդի «Ռեալին»։
1
17-ամյա տղան սպանել է մորը, գողացել տան գումարն ու տունը հրդեհելով փախել
2
4 ընկերներով վարորդական վկայականի քննության էին գնացել․ մանրամասներ՝ Սյունիքում 3 տղայի կյանք խլած ...
3
Վթար է․ ջուր չի լինելու
4
«Ի՞նչ ես գոռում, խելագար». Հայրը սպանել է որդուն օրորոցի մեջ՝ եղբոր աչքի առաջ
5
17-ամյա տղայի դիակը կտրած-ծակած են գտել



