Արցախում տրակտորը պայթել է ականի վրա
SOCIETYՆոյեմբերի 25-ին ժամը 18:10-ին Մարտակերտի շրջանային բուժմիավորումից հաղորդում է ստացվել ԱՀ ոստիկանության Մարտակերտի շրջանային բաժին առ այն, որ նույն օրը ժամը 18:00-ին գլխուղեղի ցնցումով իրենց մոտ է ընդունվել ՀՀ Վայոց ձորի մարզի բնակիչ, 1997թ. ծնված Վ. Ս.-ն, հայտնում են Արցախի Հանրապետության ոստիկանությունից։
Ոստիկանության ծառայողները պարզել են, որ Վ. Ս.-ն մարմնական վնասվածքը ստացել է նույն օրը ժամը 16:00-ի սահմաններում, Մարտակերտ քաղաքի հարակից տարածքի վրա ‹‹ԿԱՏ-428›› մակնիշի տրակտորով ջրագծի անցկաման աշխատանքներ կատարելու ժամանակ` տրակտորի հետևի աջ անիվը ականի վրա պայթելու հետևանքով:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Մարտակերտի շրջանային բաժինը:
1
Bell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as p...
2
The international chess tournament supported by IDBank has concluded
3
AraratBank Announces Change in Executive Leadership
4
Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 Years
5
Ucom Upgrades Internet Speed for Unity Packages



