Արցախում տրակտորը պայթել է ականի վրա
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆոյեմբերի 25-ին ժամը 18:10-ին Մարտակերտի շրջանային բուժմիավորումից հաղորդում է ստացվել ԱՀ ոստիկանության Մարտակերտի շրջանային բաժին առ այն, որ նույն օրը ժամը 18:00-ին գլխուղեղի ցնցումով իրենց մոտ է ընդունվել ՀՀ Վայոց ձորի մարզի բնակիչ, 1997թ. ծնված Վ. Ս.-ն, հայտնում են Արցախի Հանրապետության ոստիկանությունից։
Ոստիկանության ծառայողները պարզել են, որ Վ. Ս.-ն մարմնական վնասվածքը ստացել է նույն օրը ժամը 16:00-ի սահմաններում, Մարտակերտ քաղաքի հարակից տարածքի վրա ‹‹ԿԱՏ-428›› մակնիշի տրակտորով ջրագծի անցկաման աշխատանքներ կատարելու ժամանակ` տրակտորի հետևի աջ անիվը ականի վրա պայթելու հետևանքով:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Մարտակերտի շրջանային բաժինը:
1
45-ամյա տղամարդը բռնաբարել է 4 տարեկան աղջկան՝ հորից վրեժ լուծելու համար
2
Անտառում հայտնաբերել են դպրոցական աղջկա կիսամերկ մարմինը
3
Հերթական անոմալ չափերի օձը Հայաստանում
4
Տեսախցիկը ֆիքսել է Արմավիր-Բաղրամյան ավտոճանապարհին 31-ամյա մոդել Վերա Սաֆարյանի կյшնքը խլшծ шվտnվթш...
5
Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ հունիսի 21-ին



