Ոստիկանները գրպանահատի են բերման ենթարկել ու հայտնաբերել գողոնը
SOCIETYՆոյեմբերի 22-ին ոստիկանության Երեւան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի 6-րդ բաժանմունքի աշխատակիցների պրոֆեսիոնալ գործողությունների արդյունքում անձնական ունեցվածքի գողության հերթական դեպքը բացահայտվեց:
Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ ժամը 19.30-ի սահմաններում քրեական հետախույզները Տիգրան Մեծի պողոտայից, գողություն կատարելու կասկածանքով, ոստիկանության Կենտրոնական բաժին բերման ենթարկեցին Վանաձոր քաղաքի 42-ամյա մի բնակչի:
Պարզվեց, որ նա րոպեներ առաջ Տիգրան Մեծի պողոտայում մի կնոջ բաճկոնից գաղտնի հափշտակել է նրա բջջային հեռախոսը:
Տուժողից ընդունվել է հաղորդում: Բերման ենթարկված տղամարդը տվել է խոստովանական բացատրություն:
Գողոնը հայտնաբերվել է:
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:
1
Bell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as p...
2
The international chess tournament supported by IDBank has concluded
3
AraratBank Announces Change in Executive Leadership
4
Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 Years
5
Ucom Upgrades Internet Speed for Unity Packages



