Ոստիկանները գրպանահատի են բերման ենթարկել ու հայտնաբերել գողոնը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆոյեմբերի 22-ին ոստիկանության Երեւան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի 6-րդ բաժանմունքի աշխատակիցների պրոֆեսիոնալ գործողությունների արդյունքում անձնական ունեցվածքի գողության հերթական դեպքը բացահայտվեց:
Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ ժամը 19.30-ի սահմաններում քրեական հետախույզները Տիգրան Մեծի պողոտայից, գողություն կատարելու կասկածանքով, ոստիկանության Կենտրոնական բաժին բերման ենթարկեցին Վանաձոր քաղաքի 42-ամյա մի բնակչի:
Պարզվեց, որ նա րոպեներ առաջ Տիգրան Մեծի պողոտայում մի կնոջ բաճկոնից գաղտնի հափշտակել է նրա բջջային հեռախոսը:
Տուժողից ընդունվել է հաղորդում: Բերման ենթարկված տղամարդը տվել է խոստովանական բացատրություն:
Գողոնը հայտնաբերվել է:
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:
1
45-ամյա տղամարդը բռնաբարել է 4 տարեկան աղջկան՝ հորից վրեժ լուծելու համար
2
Անտառում հայտնաբերել են դպրոցական աղջկա կիսամերկ մարմինը
3
Հերթական անոմալ չափերի օձը Հայաստանում
4
Տեսախցիկը ֆիքսել է Արմավիր-Բաղրամյան ավտոճանապարհին 31-ամյա մոդել Վերա Սաֆարյանի կյшնքը խլшծ шվտnվթш...
5
Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ հունիսի 21-ին



