Գյումրիում 3-րդ հարկից ընկած 28-ամյա աղջկա մոտ դրական դինամիկա կա. Նա տեղափոխվել է հիվանդասենյակ
SOCIETYՆոյեմբերի 16-ին Գյումրի քաղաքի Տրդատ Ճարտարապետ փողոցի շենքերից մեկի 3-րդ հարկից ընկած աղջկա մոտ դրական դինամիկա կա, նա տեղափոխվել է վնասվածքաբանության բաժին: Այս մասին NEWS.am-ին հայտնեց Գյումրու բժշկական կենտրոնի փոխտնօրեն Արմեն Խաչատրյանը` նշելով, որ հետագայում 28-ամյա աղջիկը վիրահատության կենթարկվի:
Նշենք, որ աղջիկը բնակվել է հոր եւ եղբոր ընտանիքի հետ, կատարվածն էլ անզգուշության արդյունք չի եղել, այլ ինքնասպանության փորձ:
Ավելի վաղ հայտնել էինք, որ աղջիկն ունի գանգուղեղային վնասվածք, դեմքի ոսկրերի կոտրվածք, կոնքի կոտրվածք, ազդոսկրի բազմաբեկոր բաց կոտրվածք, ձախից թոքի սալջարդ, տրավմատիկ շոկ, բժիշկները պայքարում էին նրա կյանքի համար:
1
Converse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions
2
Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game
3
Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy
4
"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking Scams
5
It is now possible to register in Unibank’s mobile application through imID as well



