Գյումրիում 3-րդ հարկից ընկած 28-ամյա աղջկա մոտ դրական դինամիկա կա. Նա տեղափոխվել է հիվանդասենյակ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆոյեմբերի 16-ին Գյումրի քաղաքի Տրդատ Ճարտարապետ փողոցի շենքերից մեկի 3-րդ հարկից ընկած աղջկա մոտ դրական դինամիկա կա, նա տեղափոխվել է վնասվածքաբանության բաժին: Այս մասին NEWS.am-ին հայտնեց Գյումրու բժշկական կենտրոնի փոխտնօրեն Արմեն Խաչատրյանը` նշելով, որ հետագայում 28-ամյա աղջիկը վիրահատության կենթարկվի:
Նշենք, որ աղջիկը բնակվել է հոր եւ եղբոր ընտանիքի հետ, կատարվածն էլ անզգուշության արդյունք չի եղել, այլ ինքնասպանության փորձ:
Ավելի վաղ հայտնել էինք, որ աղջիկն ունի գանգուղեղային վնասվածք, դեմքի ոսկրերի կոտրվածք, կոնքի կոտրվածք, ազդոսկրի բազմաբեկոր բաց կոտրվածք, ձախից թոքի սալջարդ, տրավմատիկ շոկ, բժիշկները պայքարում էին նրա կյանքի համար:
1
45-ամյա տղամարդը բռնաբարել է 4 տարեկան աղջկան՝ հորից վրեժ լուծելու համար
2
Անտառում հայտնաբերել են դպրոցական աղջկա կիսամերկ մարմինը
3
Հերթական անոմալ չափերի օձը Հայաստանում
4
Տեսախցիկը ֆիքսել է Արմավիր-Բաղրամյան ավտոճանապարհին 31-ամյա մոդել Վերա Սաֆարյանի կյшնքը խլшծ шվտnվթш...
5
Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ հունիսի 21-ին



