«Ռեալը» պատրաստ է 80 միլիոն եվրո վճարել «Ինտերի» պաշտպանի համար
SPORTՄադրիդի «Ռեալը» պատրաստ է 80 միլիոն եվրոյով ձեռք բերել Միլանի «Ինտերի» 24-ամյա սլովակ կենտրոնական պաշտպան Միլան Շկրինյարին, հաղորդում է donbalon.com-ը։
Շկրինյարի գործակալ Միտհատ Հալիսը հայտարարել է, որ ֆուտբոլիստի տրանսֆերի գինը 100 միլիոն եվրո է, սակայն Արքայական ակումբում վստահ են, որ կկարողանան համաձայնության հասնել «Ինտերի» հետ ավելի ցածր գնով։
Շկրինյարը 2017թ․ ամռանն է իտալական «Սամպդորիայից» տեղափոխվել «Ինտեր»։
Ընթացիկ մրցաշրջանում նա «Ինտերի» հետ բոլոր մրցաշարերում մասնակցել է 12 հանդիպման, կատարել մեկ գոլային փոխանցում։
1
Arega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European Integration
2
Awards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of Certificates
3
Millennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&I...
4
New Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” Offer
5
The Final Round of the Junius Tournament Has Begun



