«Ռեալը» պատրաստ է 80 միլիոն եվրո վճարել «Ինտերի» պաշտպանի համար
ՍՊՈՐՏՄադրիդի «Ռեալը» պատրաստ է 80 միլիոն եվրոյով ձեռք բերել Միլանի «Ինտերի» 24-ամյա սլովակ կենտրոնական պաշտպան Միլան Շկրինյարին, հաղորդում է donbalon.com-ը։
Շկրինյարի գործակալ Միտհատ Հալիսը հայտարարել է, որ ֆուտբոլիստի տրանսֆերի գինը 100 միլիոն եվրո է, սակայն Արքայական ակումբում վստահ են, որ կկարողանան համաձայնության հասնել «Ինտերի» հետ ավելի ցածր գնով։
Շկրինյարը 2017թ․ ամռանն է իտալական «Սամպդորիայից» տեղափոխվել «Ինտեր»։
Ընթացիկ մրցաշրջանում նա «Ինտերի» հետ բոլոր մրցաշարերում մասնակցել է 12 հանդիպման, կատարել մեկ գոլային փոխանցում։
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
4
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
5
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից



