Yerevan, 25.June.2026,
00
:
00
BREAKING


Լրացուցիչ խոչընդոտներ գիտնականների համար. առկա են չպարզաբանված շատ մտահոգություններ

SOCIETY

«Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագիծը քննարկումների և քննադատությունների կիզակետում է։ 

Հիմնական շեշտադրումները, կարծես թե, կատարվում են բարձրագույն կրթության խնդիրների հետ կապված, մինչդեռ գիտությանը վերաբերող հատվածը մի կողմ է մղվում։ 

Գիտության ոլորտի ներկայացուցիչները բարձրաձայնում են՝ օրենքի նախագծում կան գիտության ոլորտին վերաբերող մի շարք խնդիրներ։ 

ՀՀ ԳԱԱ «Հայկենսատեխնոլոգիա» ԳԱԿ-ի ավագ գիտաշխատող, կենսաբանական գիտությունների թեկնածու Արմեն Սարգսյանը «Փաստի» հետ զրույցում ասում է, որ օրենքի նախագծի սահմանումների մեջ կան բավականին երկիմաստ արտահայտություններ։ «Օրինակ՝ ի՞նչ է իրենից ներկայացնում գիտական գործունեությունը, ի՞նչ կարգավիճակ է ձեռք բերում գիտաշխատողը։ 

Այստեղ որոշակի բացթողումներ կան։ Գործող որոշ հիմնարկությունների գիտաշխատողներ, ըստ այս նախագծի, ավտոմատ կերպով չեն համարվում գիտաշխատող, որովհետև իրենց հիմնարկության հիմնական ուղղվածությունը գիտական կամ գիտատեխնիկական չէ։ Սա՝ մեկ խնդիր։ 

Երկրորդ՝ նախագծի աղմուկ առաջացրած մասն այն էր, որ դրանով չեղարկվում է «Գիտությունների ազգային ակադեմիայի մասին» օրենքը, բացի մի քանի կետից, որոնք զուտ վերաբերում են ակադեմիկոսների աստիճանաշնորհմանը։ 

Ակադեմիայի գործունեության օրակարգը որոշվելու է կառավարության նիստում։ 

Այստեղ բավականին լուրջ խնդիր կարող է առաջանալ, որովհետև գիտությունը իներտ ոլորտ է, և նրա զարգացման, կոնկրետ ուղղվածություն ձեռք բերելու, արդյունք ստանալու համար որոշակի ժամանակ է պետք։ 

Փորձը ցույց է տալիս, որ յուրաքանչյուր նոր կառավարություն իր կանոններն է առաջ քաշում, մի քանի ամսում կարող է փոխել իր որոշումները։ Այո, մենք կշարունակենք աշխատել, կփոխենք այդ նախանշված ուղղությունները, բայց ստացվում է, որ ինչ-որ առումով դա անիմաստ կլինի։ 

Ծախսում ենք ժամանակ, բայց արդյունք չենք ստանում, այլ կրկին ուղղություն ենք փոխում։ Երրորդ խնդիրը գիտական մեկ աստիճանի համակարգի անցումն էր, այսինքն դադարում են գոյություն ունենալ գիտությունների թեկնածու և դոկտոր հասկացությունները, լինելու է միայն դոկտոր հասկացություն։ Ներկայումս գոյություն ունեցող դոկտորների և թեկնածուների ապագայի մասին ոչ մի խոսք, ոչ մի մանրամասնում չկա։ 

Նախագծում կան էլի բազմաթիվ թերություններ»,ասում է Սարգսյանը։ 

Նա նշում է, որ օրենքը հիմնականում ուղղված է դեպի կրթական համակարգը, նախագիծը կազմողները փորձել են բավական լավ նկարագրել բուհական համակարգը, բայց շատերի մոտ տպավորություն է ստեղծվել, որ այն «copy paste» է արվել եվրոպական որոշ երկրների օրենքներից։ 

«Այնտեղ բուհը և գիտահետազոտական կենտրոնն իրար կցված են և, կարծես թե, մեզ մոտ էլ որոշել են կիրառել այս պրակտիկան, բայց ավելի մեծ քայլերով, քան դա ներելի է»,-հավելում է մեր զրուցակիցը։ 

Բացի բարձրագույն կրթությանը և գիտությանը վերաբերող օրենքից, շատ գիտնականների դժգոհությունների կիզակետում է նաև «Գնումների մասին» գործող օրենքը, որը, նրանց խոսքերով, բավական շատ վարչարարական խնդիրներ է ստեղծում գիտնականների և գիտահետազոտական կենտրոնների համար, որոնք փորձում են նյութեր, սարքավորումներ և ծառայություններ ձեռք բերել։ 

«Օրենքն իր կիրառման պահից բավականին լուրջ գլխացավանք դարձավ պետական շատ կառույցների համար։ 

Օրենքի և այն լրացնող իրավական այլ ակտերի մեջ կան թերություններ։ 

Օրինակ՝ միայն այն ցանկում, որում նշվում են ձեռք բերվող ապրանքները, տարբեր կոդերի տակ կա նույն վառելափայտ հասկացությունը։ 

Բացի դա, կան որոշակի նյութեր ու սարքավորումներ, որոնք միաժամանակ կարող են կոդավորվել մի քանի ցուցիչով, ինչը ևս առաջացնում է հավել յալ խնդիր արդեն մրցույթին մասնակցողի համար։ 

Դրանք զուտ կազմակերպչական հարցեր են, որոնք, ցանկության դեպքում, հնարավոր է շատ հեշտ լուծել։ 

Գիտնականներն ավելի վաղ բարձրաձայնում էին այն մասին, որ հնարավոր լինի օրենքով առանց տենդերի սահմանել ձեռք բերվող ապրանքների գինը։ 

Նախ՝ ինչո՞վ է խանգարում տենդերը։ Առաջին՝ խլում է ժամանակ։ 

Պատվիրում ես նյութը, սարքը, ծառայությունը, «Գնումների մասին» օրենքի ընթացակարգով լավագույն դեպքում 2-2,5 ամիս է տևում դրա ստացումը։ 

Դա կատարյալ տարբերակն է, միջինը տևում է մոտ 5-6 ամիս, բայց եղել է դեպք, երբ փետրվարին պատվիել ենք նյութ, որը ժամկետային (2 տարի) թեմատիկ դրամաշնորհի շրջանակում պետք է օգտագործվեր, ստացել ենք դեկտեմբերին։ 

Այսինքն՝ գրեթե մեկ տարի սպասել ենք այն նյութին, որը մեզ ծայրահեղ անհրաժեշտ էր հետազոտական աշխատանքների այդ փուլի համար, ստիպված հաջորդ տարի կրկնակի աշխատանք ենք տարել։ Երկրորդ խնդիրն այն է, որ ստացված նյութը երբեմն չի բավարարում ներկայացված պահանջներին` չնչին չափով, բայց հաճախ՝ էական։ 

Լինում են նաև անվանումների հետ կապված խնդիրներ: 

Բացի դա, կան որոշակի ապրանքներ և նյութեր, որոնք Հայաստան են ներկրվում մեկ կամ երկու կազմակերպության կողմից, քանի որ պահանջարկը մեծ չէ։ Ստացվում է, որ կանխավ գիտենք, թե ում մոտ որ ապրանքն է ավելի մատչելի։ 

Արդյունքում մասնակցում ենք տենդերների, ինչը մեզանից հավել յալ ժամանակ է խլում։ Կան նաև խնդիրներ նրա հետ, որ մատակարարները երբեմն անազնիվ աշխատանք են ծավալում և գինն արհեստականորեն բարձրացնում են։ Սա, իհարկե, ավելի շատ իրավական խնդիր է»,-նշում է մեր զրուցակիցը։ 

Սարգսյանն ընդգծում է՝ պետգնումների օրենքն ինքնին լավ երևույթ է, բայց պետք է որոշակի խելամտության սահման լինի։ 

«Օրինակ՝ եթե անհետաձգելի ծախսեր կան՝ տանիքն է պոկվել, ջեռուցման համակարգն է փչացել և այլն, դա հեշտ է հիմնավորել և մեկ անձից գնում իրականացնել: 

Սակայն որոշ դեպքերում հիմնավորումը հասկանալի է միայն նեղ մասնագետներին, և գնման ուշացումը 3-4 ամսով կարող է լուրջ խնդիրների պատճառ դառնալ։ 

Պետգնումների օրենքը խոչընդոտ է ստեղծում կենտրոնների կամ կազմակերպությունների համար, որոնք ունեն նաև արտադրություն և փորձում են շուկայական պայմաններում այն ռեալիզացնել։ 

Մի քանի տարի առաջ կար նախագիծ, որ գիտությունը պետք է կցվի արտադրությանը, բացի գիտական արդյունքից ունենա նաև արդյունաբերական արդյունք։ 

Որոշ կենտրոններ, ընդ որում, ոչ միայն գիտական, բռնեցին այդ ուղին, ու առաջացավ խնդիր, որ այժմ բոլորը հավասար պայմաններում չեն։ 

Այսինքն՝ եթե մասնավոր ձեռնարկությունը կարող է ուղղակի գնալ և ձեռք բերել ինչպես Հայաստանում, այնպես էլ Հայաստանի տարածքից դուրս գտնվող նախանյութը, հումքը կամ այն, ինչ իրեն անհրաժեշտ է, ապա «Գնումների մասին» օրենքով տարածքային և համայնքային կառույցներն այդ իրավունքից զրկված են։ Ստացվում է, որ նրանք նախ կորցնում են անհրաժեշտ ժամանակը, քանի որ դա արտադրության մեջ շատ մեծ դեր է կատարում, բացի դրանից, շատ է բարդանում գործընթացը՝ միջազգային գնումներ իրականացնելիս, և գնային աճ ու բազմաթիվ այլ խնդիրներ են առաջանում»,-ընդգծում է ակադեմիայի գիտաշխատողը։ 

Նա փաստում է՝ ցանկացած ոլորտում օրենքը ստեղծում է հիմքը, մնացածը կախված է մարդկային սուբյեկտիվ գործոնից, որը միշտ գոյություն ունենալու է։ 

«Ոլորտը համակարգող օրենքն ապահովում է դրա գործունեության միայն 20 տոկոսը, մնացածը կախված է օրենքի ճիշտ կիրառումից։ 

Բացի դա, օրենքը չպետք է լինի դոգմատիկ, այսինքն՝ ինչ-որ խնդիրներ առաջանալու դեպքում հնարավորինս արագ պետք է դրանք շտկել, փոխել օրենքը և հարմարացնել իրական պայմաններին։ Սա վերաբերում է նաև «Գնումների մասին» օրենքին»,եզրափակում է մեր զրուցակիցը։ 

Ավելի վաղ մեզ հետ զրույցում միկրո և նանոէլեկտրոնիկայի մասնագետ, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի դասախոս Հարություն Դաշտոյանը նշել էր, որ գիտության զարգացման հարցում պետությունը մեծ նպաստ կարող է ունենալ վարչարարության թեթևացման առումով։ 

«Վարչարարությունը շատ բարդացված է, ինչ-որ հասարակ գնում կատարելու համար «Գնումների մասին» օրենքի սահմանափակումներով առաջնորդվելը լրացուցիչ խոչընդոտներ է ստեղծում գիտնականի համար։ Երկարում է ժամանակը, գործընթացները բարդանում են, սա ևս խոչընդոտում է գիտության զարգացմանը։ 

Բացի դա, «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագծում կան բազմաթիվ անհասկանալի կետեր, որոնք, կարծում եմ, պետք է քննարկել։ 

Անկեղծ ասած, մեզ ոչ այնքան օրենքն է պակասում, որքան կրթության և գիտության ոլորտի զարգացման ռազմավարությունը»,-ասել էր Դաշտոյանը։ Իսկ ԵՊՀ գիտական խորհրդի անդամ Տաթևիկ Սողոյանը «Փաստի» հետ զրույցում նշել էր՝ «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագիծն արդեն երկու տարուց ավելի է անընդհատ վերախմբագրվում է, քննարկվում։

 «Այն միշտ եղել է բարձրագույն կրթության մասին օրենքի նախագիծ։ 

Զարմանալի էր, որ նախագծի արդեն վերջին տարբերակում ինչոր կերպ փորձել էին գիտությունն էլ ներառել դրա մեջ։ 

Նախագծի քննարկումների գիտության ոլորտի ներկայացուցիչները բարձրաձայնում էին, որ առանցքային շատ հարցադրումներ օրենքի այս նախագծում մնում են չպարզաբանված։ 

Օրինակ՝ ինչ է իրենից ներկայացնում գիտությունը, որն է գիտական գործունեությունը և այլն»,-ասել էր Տաթևիկ Սողոյանը։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris