Երևան, 09.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Լրացուցիչ խոչընդոտներ գիտնականների համար. առկա են չպարզաբանված շատ մտահոգություններ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագիծը քննարկումների և քննադատությունների կիզակետում է։ 

Հիմնական շեշտադրումները, կարծես թե, կատարվում են բարձրագույն կրթության խնդիրների հետ կապված, մինչդեռ գիտությանը վերաբերող հատվածը մի կողմ է մղվում։ 

Գիտության ոլորտի ներկայացուցիչները բարձրաձայնում են՝ օրենքի նախագծում կան գիտության ոլորտին վերաբերող մի շարք խնդիրներ։ 

ՀՀ ԳԱԱ «Հայկենսատեխնոլոգիա» ԳԱԿ-ի ավագ գիտաշխատող, կենսաբանական գիտությունների թեկնածու Արմեն Սարգսյանը «Փաստի» հետ զրույցում ասում է, որ օրենքի նախագծի սահմանումների մեջ կան բավականին երկիմաստ արտահայտություններ։ «Օրինակ՝ ի՞նչ է իրենից ներկայացնում գիտական գործունեությունը, ի՞նչ կարգավիճակ է ձեռք բերում գիտաշխատողը։ 

Այստեղ որոշակի բացթողումներ կան։ Գործող որոշ հիմնարկությունների գիտաշխատողներ, ըստ այս նախագծի, ավտոմատ կերպով չեն համարվում գիտաշխատող, որովհետև իրենց հիմնարկության հիմնական ուղղվածությունը գիտական կամ գիտատեխնիկական չէ։ Սա՝ մեկ խնդիր։ 

Երկրորդ՝ նախագծի աղմուկ առաջացրած մասն այն էր, որ դրանով չեղարկվում է «Գիտությունների ազգային ակադեմիայի մասին» օրենքը, բացի մի քանի կետից, որոնք զուտ վերաբերում են ակադեմիկոսների աստիճանաշնորհմանը։ 

Ակադեմիայի գործունեության օրակարգը որոշվելու է կառավարության նիստում։ 

Այստեղ բավականին լուրջ խնդիր կարող է առաջանալ, որովհետև գիտությունը իներտ ոլորտ է, և նրա զարգացման, կոնկրետ ուղղվածություն ձեռք բերելու, արդյունք ստանալու համար որոշակի ժամանակ է պետք։ 

Փորձը ցույց է տալիս, որ յուրաքանչյուր նոր կառավարություն իր կանոններն է առաջ քաշում, մի քանի ամսում կարող է փոխել իր որոշումները։ Այո, մենք կշարունակենք աշխատել, կփոխենք այդ նախանշված ուղղությունները, բայց ստացվում է, որ ինչ-որ առումով դա անիմաստ կլինի։ 

Ծախսում ենք ժամանակ, բայց արդյունք չենք ստանում, այլ կրկին ուղղություն ենք փոխում։ Երրորդ խնդիրը գիտական մեկ աստիճանի համակարգի անցումն էր, այսինքն դադարում են գոյություն ունենալ գիտությունների թեկնածու և դոկտոր հասկացությունները, լինելու է միայն դոկտոր հասկացություն։ Ներկայումս գոյություն ունեցող դոկտորների և թեկնածուների ապագայի մասին ոչ մի խոսք, ոչ մի մանրամասնում չկա։ 

Նախագծում կան էլի բազմաթիվ թերություններ»,ասում է Սարգսյանը։ 

Նա նշում է, որ օրենքը հիմնականում ուղղված է դեպի կրթական համակարգը, նախագիծը կազմողները փորձել են բավական լավ նկարագրել բուհական համակարգը, բայց շատերի մոտ տպավորություն է ստեղծվել, որ այն «copy paste» է արվել եվրոպական որոշ երկրների օրենքներից։ 

«Այնտեղ բուհը և գիտահետազոտական կենտրոնն իրար կցված են և, կարծես թե, մեզ մոտ էլ որոշել են կիրառել այս պրակտիկան, բայց ավելի մեծ քայլերով, քան դա ներելի է»,-հավելում է մեր զրուցակիցը։ 

Բացի բարձրագույն կրթությանը և գիտությանը վերաբերող օրենքից, շատ գիտնականների դժգոհությունների կիզակետում է նաև «Գնումների մասին» գործող օրենքը, որը, նրանց խոսքերով, բավական շատ վարչարարական խնդիրներ է ստեղծում գիտնականների և գիտահետազոտական կենտրոնների համար, որոնք փորձում են նյութեր, սարքավորումներ և ծառայություններ ձեռք բերել։ 

«Օրենքն իր կիրառման պահից բավականին լուրջ գլխացավանք դարձավ պետական շատ կառույցների համար։ 

Օրենքի և այն լրացնող իրավական այլ ակտերի մեջ կան թերություններ։ 

Օրինակ՝ միայն այն ցանկում, որում նշվում են ձեռք բերվող ապրանքները, տարբեր կոդերի տակ կա նույն վառելափայտ հասկացությունը։ 

Բացի դա, կան որոշակի նյութեր ու սարքավորումներ, որոնք միաժամանակ կարող են կոդավորվել մի քանի ցուցիչով, ինչը ևս առաջացնում է հավել յալ խնդիր արդեն մրցույթին մասնակցողի համար։ 

Դրանք զուտ կազմակերպչական հարցեր են, որոնք, ցանկության դեպքում, հնարավոր է շատ հեշտ լուծել։ 

Գիտնականներն ավելի վաղ բարձրաձայնում էին այն մասին, որ հնարավոր լինի օրենքով առանց տենդերի սահմանել ձեռք բերվող ապրանքների գինը։ 

Նախ՝ ինչո՞վ է խանգարում տենդերը։ Առաջին՝ խլում է ժամանակ։ 

Պատվիրում ես նյութը, սարքը, ծառայությունը, «Գնումների մասին» օրենքի ընթացակարգով լավագույն դեպքում 2-2,5 ամիս է տևում դրա ստացումը։ 

Դա կատարյալ տարբերակն է, միջինը տևում է մոտ 5-6 ամիս, բայց եղել է դեպք, երբ փետրվարին պատվիել ենք նյութ, որը ժամկետային (2 տարի) թեմատիկ դրամաշնորհի շրջանակում պետք է օգտագործվեր, ստացել ենք դեկտեմբերին։ 

Այսինքն՝ գրեթե մեկ տարի սպասել ենք այն նյութին, որը մեզ ծայրահեղ անհրաժեշտ էր հետազոտական աշխատանքների այդ փուլի համար, ստիպված հաջորդ տարի կրկնակի աշխատանք ենք տարել։ Երկրորդ խնդիրն այն է, որ ստացված նյութը երբեմն չի բավարարում ներկայացված պահանջներին` չնչին չափով, բայց հաճախ՝ էական։ 

Լինում են նաև անվանումների հետ կապված խնդիրներ: 

Բացի դա, կան որոշակի ապրանքներ և նյութեր, որոնք Հայաստան են ներկրվում մեկ կամ երկու կազմակերպության կողմից, քանի որ պահանջարկը մեծ չէ։ Ստացվում է, որ կանխավ գիտենք, թե ում մոտ որ ապրանքն է ավելի մատչելի։ 

Արդյունքում մասնակցում ենք տենդերների, ինչը մեզանից հավել յալ ժամանակ է խլում։ Կան նաև խնդիրներ նրա հետ, որ մատակարարները երբեմն անազնիվ աշխատանք են ծավալում և գինն արհեստականորեն բարձրացնում են։ Սա, իհարկե, ավելի շատ իրավական խնդիր է»,-նշում է մեր զրուցակիցը։ 

Սարգսյանն ընդգծում է՝ պետգնումների օրենքն ինքնին լավ երևույթ է, բայց պետք է որոշակի խելամտության սահման լինի։ 

«Օրինակ՝ եթե անհետաձգելի ծախսեր կան՝ տանիքն է պոկվել, ջեռուցման համակարգն է փչացել և այլն, դա հեշտ է հիմնավորել և մեկ անձից գնում իրականացնել: 

Սակայն որոշ դեպքերում հիմնավորումը հասկանալի է միայն նեղ մասնագետներին, և գնման ուշացումը 3-4 ամսով կարող է լուրջ խնդիրների պատճառ դառնալ։ 

Պետգնումների օրենքը խոչընդոտ է ստեղծում կենտրոնների կամ կազմակերպությունների համար, որոնք ունեն նաև արտադրություն և փորձում են շուկայական պայմաններում այն ռեալիզացնել։ 

Մի քանի տարի առաջ կար նախագիծ, որ գիտությունը պետք է կցվի արտադրությանը, բացի գիտական արդյունքից ունենա նաև արդյունաբերական արդյունք։ 

Որոշ կենտրոններ, ընդ որում, ոչ միայն գիտական, բռնեցին այդ ուղին, ու առաջացավ խնդիր, որ այժմ բոլորը հավասար պայմաններում չեն։ 

Այսինքն՝ եթե մասնավոր ձեռնարկությունը կարող է ուղղակի գնալ և ձեռք բերել ինչպես Հայաստանում, այնպես էլ Հայաստանի տարածքից դուրս գտնվող նախանյութը, հումքը կամ այն, ինչ իրեն անհրաժեշտ է, ապա «Գնումների մասին» օրենքով տարածքային և համայնքային կառույցներն այդ իրավունքից զրկված են։ Ստացվում է, որ նրանք նախ կորցնում են անհրաժեշտ ժամանակը, քանի որ դա արտադրության մեջ շատ մեծ դեր է կատարում, բացի դրանից, շատ է բարդանում գործընթացը՝ միջազգային գնումներ իրականացնելիս, և գնային աճ ու բազմաթիվ այլ խնդիրներ են առաջանում»,-ընդգծում է ակադեմիայի գիտաշխատողը։ 

Նա փաստում է՝ ցանկացած ոլորտում օրենքը ստեղծում է հիմքը, մնացածը կախված է մարդկային սուբյեկտիվ գործոնից, որը միշտ գոյություն ունենալու է։ 

«Ոլորտը համակարգող օրենքն ապահովում է դրա գործունեության միայն 20 տոկոսը, մնացածը կախված է օրենքի ճիշտ կիրառումից։ 

Բացի դա, օրենքը չպետք է լինի դոգմատիկ, այսինքն՝ ինչ-որ խնդիրներ առաջանալու դեպքում հնարավորինս արագ պետք է դրանք շտկել, փոխել օրենքը և հարմարացնել իրական պայմաններին։ Սա վերաբերում է նաև «Գնումների մասին» օրենքին»,եզրափակում է մեր զրուցակիցը։ 

Ավելի վաղ մեզ հետ զրույցում միկրո և նանոէլեկտրոնիկայի մասնագետ, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի դասախոս Հարություն Դաշտոյանը նշել էր, որ գիտության զարգացման հարցում պետությունը մեծ նպաստ կարող է ունենալ վարչարարության թեթևացման առումով։ 

«Վարչարարությունը շատ բարդացված է, ինչ-որ հասարակ գնում կատարելու համար «Գնումների մասին» օրենքի սահմանափակումներով առաջնորդվելը լրացուցիչ խոչընդոտներ է ստեղծում գիտնականի համար։ Երկարում է ժամանակը, գործընթացները բարդանում են, սա ևս խոչընդոտում է գիտության զարգացմանը։ 

Բացի դա, «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագծում կան բազմաթիվ անհասկանալի կետեր, որոնք, կարծում եմ, պետք է քննարկել։ 

Անկեղծ ասած, մեզ ոչ այնքան օրենքն է պակասում, որքան կրթության և գիտության ոլորտի զարգացման ռազմավարությունը»,-ասել էր Դաշտոյանը։ Իսկ ԵՊՀ գիտական խորհրդի անդամ Տաթևիկ Սողոյանը «Փաստի» հետ զրույցում նշել էր՝ «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագիծն արդեն երկու տարուց ավելի է անընդհատ վերախմբագրվում է, քննարկվում։

 «Այն միշտ եղել է բարձրագույն կրթության մասին օրենքի նախագիծ։ 

Զարմանալի էր, որ նախագծի արդեն վերջին տարբերակում ինչոր կերպ փորձել էին գիտությունն էլ ներառել դրա մեջ։ 

Նախագծի քննարկումների գիտության ոլորտի ներկայացուցիչները բարձրաձայնում էին, որ առանցքային շատ հարցադրումներ օրենքի այս նախագծում մնում են չպարզաբանված։ 

Օրինակ՝ ինչ է իրենից ներկայացնում գիտությունը, որն է գիտական գործունեությունը և այլն»,-ասել էր Տաթևիկ Սողոյանը։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Ջրափրկարարները քաղաքացիներին անվնաս մոտեցրել են ափ․ նրանց կյանքին վտանգ չի սպառնում Իրանի գերագույն առաջնորդ Խամենեին հանդիպել է Մասուդ Փեզեշքիանի հետ Reuters․ Դեմոկրատները լայնածավալ հետաքննություններ են պատրաստում Թրամփի և նրա գործարար շրջապատի նկատմամբ Իրանի բանակ․ ԱՄՆ-ն ստիպված կլինի հաշվի նստել Հորմուզի նեղուցի նոր իրողությունների հետ Հայաստանյայց առաքելական եկեղեցին ՊԵԿ–ի դեմ հայց է ներկայացրել ԿԳՄՍՆ հերթական դրամաշնորհը՝ Հայ Ֆեստ միջազգային տարածաշրջանային շուկայի իրականացման համար Կաթողիկոսի դատը. Ինչո՞ւ է ՌԴ-ն սահմանափակումներ կիրառել․ ԵԱՏՄ կոլապսը. Էդմոն ՄարուքյանԱրաղչին հայտարարել է՝ ԱՄՆ-ի հետ բանակցություններ չեն լինի, քանի դեռ «ժամանակավոր համաձայնագիրը խախտված է» ՌԴ ԶՈւ-ն վերահսկողության տակ է վերցրել ԴԺՀ-ի Վասյուտինսկոյե և Տորեցկոյե բնակավայրերը Դաշտավանի կրակոցների վերաբերյալ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը. ՆԳՆ ԶԼՄ․ Նեթանյահուն և Կացը գաղտնի հավանություն են տվել Գազայում վերականգնողական աշխատանքների մեկնարկին ՀՀ-ի և Ղազախստանի փոխվարչապետները քննարկել են երկու երկրների համագործակցության հեռանկարները Սեպտեմբերի 1-ը՝ առանց սթրեսի․ ինչպե՞ս պատրաստել երեխային դպրոց վերադառնալուն Հութիները հարվածել են Saudi Aramco-ին ԻՀՊԿ հրամանատար․ ԱՄՆ-ն և Իսրայելն Իրանում չկարողացան հասնել իրենց նպատակներին Հունգարիայի իշխող կուսակցությունը նախագահի պաշտոնում առաջադրել է Գերագույն դատարանի նախկին նախագահի թեկնածությունը ԱՄՆ Սենատ է ներկայացվել Լիբանանին օգնելու օրինագիծ Մարտաֆիլմ հիշեցնող ծեծկռտուք՝ Արարատում. Դաշտավանում կան 10-ից ավելի վիրավորներ. հնչել են կրակոցներ Մեսսին ընտանիքի հետ Ռոսարիոյում է. հայտնի են Խորխե Մեսսիի հուղարկավորության մանրամասները Ուկրաինայի զինված ուժերը հարձակվել են Բելգորոդի վրա․ վիրավորվել է 13 մարդ, այդ թվում՝ երկու երեխա Ֆիդան. Թուրքիան աջակցում է դեպի կայուն խաղաղություն Հայաստանի և Ադրբեջանի շարժմանը Սևանա լճում հեծանիվ-նավակը շրջվել է. քաղաքացիներին օգնության են հասել փրկարարները Հեշտ չէ կաթողիկոս դատելը, անգամ դատավորներն են հրաժարվում, հասկանում են, որ հետևանք կունենա Պետդեպարտամենտը Կիևին տեղեկացրել է Թուրքիայից ամերիկյան զենքի հնարավոր փոխանցման մասին Հայ Առաքելական եկեղեցին նշում է Սուրբ Աստվածածնի վերափոխման տոնին նախորդող պահքի Բարեկենդանը ԱՄՆ Սենատ է ներկայացվել Լիբանանին օգնելու օրինագիծ «Բայդենի քաղցկեղը տարածվել է, շատ ցավ է պատճառում», հայտնել է որդին Ո՞վ կհաղթի UFC 331-ում. Արման Ծառուկյանի ու Մաուրիսիո Ռուֆիի մենամարտի գործակիցները հայտնի են Վթարային ջրանջատումներ. ո՞ր հասցեներում ջուր չի լինի` օգոստոսի 9-ին Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 9-ին ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում Սխալ հարցից ճիշտ պատասխան չի ծնվում. Մհեր ԱվետիսյանՊետությունը կարծիքներով չի կառավարվում. այն կառավարվում է գիտելիքով ու պատասխանատվությամբ. Մհեր ԱվետիսյանԹուրքիայի ԱԳ նախարար. Պակիստանի և Սաուդյան Արաբիայի հետ պաշտպանական պակտը նման է ՆԱՏՕ 5-րդ հոդվածին Ռուսաստանի ամենամեծ արևային էլեկտրակայանը կկառուցվի Ամուրի մարզումԻրանը նշել է Հորմուզի նեղուցի բացման վեց պայման Օգոստոսի 10-ից 13-ը գազանջատումներ են սպասվումԳերմանիայում ցույց է անցկացվել Մերցի կառավարության դեմՄոդին համաշխարհային ռեկորդ է սահմանել. 303 միլիոն դիտում՝ 24 ժամում23-ամյա ուսանողի մշակած հավելվածը հարավկորեական App Store-ում շրջանցել է նույնիսկ Google Maps-ը Ռուսաստանի տարածքում ոչնչացվել է ուկրաինական 360 անօդաչու թռչող սարքՕգոստոսի 10-ին, 11-ին, 12-ին, 13-ին, 14-ին, 17-ին, 18-ին և 20-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՈղբերգական դեպք՝ Երևանում․ Կիևյան կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմինԱդրբեջանի Սարով գյուղում տանը 18-ամյա աղջկա դի է հայտնաբերվելՀայհիդրոմետի տնօրենը գրել էԱրտակարգ դեպք՝ Երևանում․ կոտրել են «Հույս բոլոր մարդկանց» հիմնադրամի շենքի պատուհաններն ու դռներըԱլիևն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել«Ինտեր»-ը հաղթեց «Յուվենտուս»-ինՔրեական վարույթի շրջանակում անձի անձնական և ընտանեկան կյանքին առնչվող տվյալների անհարկի հրապարակումն անթույլատրելի է. ՄԻՊ