Շրի Լանկայի բոլոր նահանգապետերը հրաժարական են տվել
INTERNATIONAL NEWSՇրի Լանկայի բոլոր 9 նահանգների ղեկավարները հրաժարական են տվել երկրի նոր նախագահ Գոթաբայա Ռաջափաքսայայի ընտրվելուց հետո։ Այս մասին չորեքշաբթի տեղեկացրել է Շրի Լանկայի News first լրատվական պորտալը։
Նշվում է, որ պաշտոնյաները համապատասխան կարգադրությունն ստացել են նախագահի քարտուղարությունից։
Շրի Լանկայի նոր նահանգապետերի նշանակման ժամկետների մասին տեղեկատվություն ներկա պահին չկա, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։
Գոթաբայա Ռաջափաքսայան նախագահական երդում է տվել նոյեմբերի 18-ին։ Նոյեմբերի 16-ին կայացած ընտրությունները անցել են քաղաքական անկայունության, անվտանգության ոլորտում բարդ իրավիճակի պայմաններում։ 2019 թվականի ապրիլին կղզում տեղի ունեցավ երկրի պատմության մեջ ամենամեծ ահաբեկչությունների շարքը, որը խլեց 253 մարդու կյանք։
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hote...
3
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
4
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
5
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...



