Շրի Լանկայի բոլոր նահանգապետերը հրաժարական են տվել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՇրի Լանկայի բոլոր 9 նահանգների ղեկավարները հրաժարական են տվել երկրի նոր նախագահ Գոթաբայա Ռաջափաքսայայի ընտրվելուց հետո։ Այս մասին չորեքշաբթի տեղեկացրել է Շրի Լանկայի News first լրատվական պորտալը։
Նշվում է, որ պաշտոնյաները համապատասխան կարգադրությունն ստացել են նախագահի քարտուղարությունից։
Շրի Լանկայի նոր նահանգապետերի նշանակման ժամկետների մասին տեղեկատվություն ներկա պահին չկա, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։
Գոթաբայա Ռաջափաքսայան նախագահական երդում է տվել նոյեմբերի 18-ին։ Նոյեմբերի 16-ին կայացած ընտրությունները անցել են քաղաքական անկայունության, անվտանգության ոլորտում բարդ իրավիճակի պայմաններում։ 2019 թվականի ապրիլին կղզում տեղի ունեցավ երկրի պատմության մեջ ամենամեծ ահաբեկչությունների շարքը, որը խլեց 253 մարդու կյանք։
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
3
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ»



