Ողբերգություն Սան Դիեգոյում. տղամարդը կրակել է երեխաների եւ կնոջ վրա, ապա ինքնասպան եղել
INTERNATIONAL NEWSԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Սան Դիեգո քաղաքում մասնավոր տներից մեկում շաբաթ օրը հրաձգության հետեւանքով սպանվել է 5 մարդ, ներառյալ մինչեւ 10 տարեկան 3 երեխա, հաղորդում է Fox News-ը:
Ոստիկանությունը հայտնել է, որ 911 ծառայություն հաղորդում է ստացվել կրակոցների մասին, որոնք հնչել են տներից մեկում վիճաբանությունից հետո:
Հրաձգության զոհ են դարձել 31-ամյա տղամարդը, 29-ամյա կինը, 3, 5 եւ 9 տարեկան տղաները: Եվս մեկ տուժած՝ 11-ամյա տղան, հոսպիտալացվել է եւ վիրահատվել:
Ոստիկանության վարկածով՝ 31-ամյա տղամարդը կրակել է իր երեխաների եւ կնոջ վրա կենցաղային վեճի պատճառով:
Հայտնի է, որ զույգը վերջերս էր բաժանվել, եւ դատարանը տղամարդուն զրկել էր ընտանիքի հետ տեսակցելու իրավունքից:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hote...
3
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
4
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
5
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...



