Ողբերգություն Սան Դիեգոյում. տղամարդը կրակել է երեխաների եւ կնոջ վրա, ապա ինքնասպան եղել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Սան Դիեգո քաղաքում մասնավոր տներից մեկում շաբաթ օրը հրաձգության հետեւանքով սպանվել է 5 մարդ, ներառյալ մինչեւ 10 տարեկան 3 երեխա, հաղորդում է Fox News-ը:
Ոստիկանությունը հայտնել է, որ 911 ծառայություն հաղորդում է ստացվել կրակոցների մասին, որոնք հնչել են տներից մեկում վիճաբանությունից հետո:
Հրաձգության զոհ են դարձել 31-ամյա տղամարդը, 29-ամյա կինը, 3, 5 եւ 9 տարեկան տղաները: Եվս մեկ տուժած՝ 11-ամյա տղան, հոսպիտալացվել է եւ վիրահատվել:
Ոստիկանության վարկածով՝ 31-ամյա տղամարդը կրակել է իր երեխաների եւ կնոջ վրա կենցաղային վեճի պատճառով:
Հայտնի է, որ զույգը վերջերս էր բաժանվել, եւ դատարանը տղամարդուն զրկել էր ընտանիքի հետ տեսակցելու իրավունքից:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
3
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ»



