ԱՄՆ-ում թռիչքուղու վրա բախվել է երկու ինքնաթիռ
INTERNATIONAL NEWSԵրկու մասնավոր ինքնաթիռ ուրբաթ ցերեկը բախվել է Սան Անտոնիոյի միջազգային օդանավակայանում, տեղեկացնում է Fox News-ը։
Բիզնես-ինքնաթիռների բախումը միջին ծանրության է եւ հանգեցրել է զգալի վնասի։
Տուժածների մասին տեղեկություն չկա։ Նշվում է, որ միջադեպը տեղի է ունեցել ժամը 16.00-ի մոտ։
Ինքնաթիռներից մեկը վերադառնում էր Նոր Օռլեանից, իսկ երկրորդը թռել էր Սան Խոսեից եւ ստիպված էր չնախատեսված վայրէջք կատարել վառելիքի արտահոսքի պատճառով։
Սան Անտոնիոյի օդանավակայանը տեղեկացրել է, որ միջադեպը չի խաթարել իր աշխատանքը։ Առայժմ հայտնի չէ՝ Սան Խոսեից թռչող ինքնաթիռում ուղեւորներ կայի՞ն, թե՞ ոչ։
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hote...
3
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
4
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
5
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...



