ԱՄՆ-ում թռիչքուղու վրա բախվել է երկու ինքնաթիռ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԵրկու մասնավոր ինքնաթիռ ուրբաթ ցերեկը բախվել է Սան Անտոնիոյի միջազգային օդանավակայանում, տեղեկացնում է Fox News-ը։
Բիզնես-ինքնաթիռների բախումը միջին ծանրության է եւ հանգեցրել է զգալի վնասի։
Տուժածների մասին տեղեկություն չկա։ Նշվում է, որ միջադեպը տեղի է ունեցել ժամը 16.00-ի մոտ։
Ինքնաթիռներից մեկը վերադառնում էր Նոր Օռլեանից, իսկ երկրորդը թռել էր Սան Խոսեից եւ ստիպված էր չնախատեսված վայրէջք կատարել վառելիքի արտահոսքի պատճառով։
Սան Անտոնիոյի օդանավակայանը տեղեկացրել է, որ միջադեպը չի խաթարել իր աշխատանքը։ Առայժմ հայտնի չէ՝ Սան Խոսեից թռչող ինքնաթիռում ուղեւորներ կայի՞ն, թե՞ ոչ։
1
45-ամյա տղամարդը բռնաբարել է 4 տարեկան աղջկան՝ հորից վրեժ լուծելու համար
2
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից
3
19-ամյա դերասանուհին և նրա ընկերները մահացել են սարսափելի ավտովթարի հետևանքով
4
Ջուր հավաքեք. ջուր չի լինելու
5
Պայմանագրային զինծառայող է մահացել



