Խամես Ռոդրիգեսը վնասվածք է ստացել
SPORTՄադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսը վնասվածք է ստացել Կոլումբիայի հավաքականում, հայտնում է այդ երկրի ֆուտբոլի ֆեդերացիայի կայքը։
Խամես Ռոդրիգեսը ծնկի ցավերի պատճառով չի կարողացել ավարտել Կոլումբիայի թիմի մարզումը եւ առաջիկայում բուժզննում կանցնի։
Վնասվածքի պատճառով Խամես Ռոդրիգեսը բաց կթողնի Պերուի հավաքականի հետ ընկերական հանդիպումը, որը նոյեմբերի 16-ին է։
Հիշեցնենք, որ 28-ամյա ֆուտբոլիստը նախորդ երկու մրցաշրջանը Մյունխենի «Բավարիայում» վարձակալությամբ անցկացնելուց հետո վերադարձել է Արքայական ակումբ։ Իսպանիայի ընթացիկ առաջնությունում նա մասնակցել է 7 հանդիպման, խփել 1 գոլ, կատարել 1 գոլային փոխանցում։
1
Ucom Measures the Environmental Impact of Its Operations
2
“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across...
3
Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2%
4
BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor
5
Nelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BA...



