Խամես Ռոդրիգեսը վնասվածք է ստացել
ՍՊՈՐՏՄադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսը վնասվածք է ստացել Կոլումբիայի հավաքականում, հայտնում է այդ երկրի ֆուտբոլի ֆեդերացիայի կայքը։
Խամես Ռոդրիգեսը ծնկի ցավերի պատճառով չի կարողացել ավարտել Կոլումբիայի թիմի մարզումը եւ առաջիկայում բուժզննում կանցնի։
Վնասվածքի պատճառով Խամես Ռոդրիգեսը բաց կթողնի Պերուի հավաքականի հետ ընկերական հանդիպումը, որը նոյեմբերի 16-ին է։
Հիշեցնենք, որ 28-ամյա ֆուտբոլիստը նախորդ երկու մրցաշրջանը Մյունխենի «Բավարիայում» վարձակալությամբ անցկացնելուց հետո վերադարձել է Արքայական ակումբ։ Իսպանիայի ընթացիկ առաջնությունում նա մասնակցել է 7 հանդիպման, խփել 1 գոլ, կատարել 1 գոլային փոխանցում։
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
4
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
5
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից



