Եկա, տեսա, հաղթեցի. Իբրահիմովիչը դիմել է «Լոս Անջելես Գելաքսիի» երկրպագուներին (ֆոտո)
SPORTՄԼՍ-ի կանոնավոր առաջնությունը ներկայացնող «Լոս Անջելես Գելաքսիի» շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը հայտարարել է, որ նոր պայմանագիր չի կնքելու ամերիկյան ակումբի հետ:
«Եկա, տեսա, հաղթեցի: Շնորհակալ եմ «Լոս Անջելես Գելաքսիին», որը հնարավորություն տվեց կրկին կենդանի զգալ ինձ:
«Լոս Անջելես Գելաքսիի» երկրպագուներին՝ դուք ցանկանու՞մ էիք Զլատանին, դուք ստացաք Զլատանին: Այժմ կարող եք կրկին բեյսբոլ նայել»,- գրել է Իբրահիմովիչը Թվիթերի իր պաշտոնական էջում:
Ավելի վաղ «Լոս Անջելես Գելաքսիի» նախագահ Քրիս Կլայնը ևս հայտարարել էր, որ Իբրահիմովիչը չի շարունակի մրցելույթներն ամերիկյան ակումբում:
38-ամյա հարձակվողի ծառայություններով հետաքրքրված է իտալական «Միլանը»:
1
Ucom Measures the Environmental Impact of Its Operations
2
“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across...
3
Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2%
4
BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor
5
Nelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BA...




