Եկա, տեսա, հաղթեցի. Իբրահիմովիչը դիմել է «Լոս Անջելես Գելաքսիի» երկրպագուներին (ֆոտո)
ՍՊՈՐՏՄԼՍ-ի կանոնավոր առաջնությունը ներկայացնող «Լոս Անջելես Գելաքսիի» շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը հայտարարել է, որ նոր պայմանագիր չի կնքելու ամերիկյան ակումբի հետ:
«Եկա, տեսա, հաղթեցի: Շնորհակալ եմ «Լոս Անջելես Գելաքսիին», որը հնարավորություն տվեց կրկին կենդանի զգալ ինձ:
«Լոս Անջելես Գելաքսիի» երկրպագուներին՝ դուք ցանկանու՞մ էիք Զլատանին, դուք ստացաք Զլատանին: Այժմ կարող եք կրկին բեյսբոլ նայել»,- գրել է Իբրահիմովիչը Թվիթերի իր պաշտոնական էջում:
Ավելի վաղ «Լոս Անջելես Գելաքսիի» նախագահ Քրիս Կլայնը ևս հայտարարել էր, որ Իբրահիմովիչը չի շարունակի մրցելույթներն ամերիկյան ակումբում:
38-ամյա հարձակվողի ծառայություններով հետաքրքրված է իտալական «Միլանը»:
1
Ձկնորսական ցանցի մեջ խճճված դստերը փրկելիս մահացել են հայրը, մայրը և քույրը
2
Ծաղկի խանութում երիտասարդը կյանքից զրկել է իր 18-ամյա նախկին ընկերուհուն, ապա ինքն իրեն զրկել է կյան...
3
Դպրոցները կգործեն 6-օրյա աշխատանքային ռեժիմով. տեղեկատու
4
Հարբած մայրը ծեծել է 6 ամսական երկվորյակներին․ մեկը մահացել է, մյուսը հրաշքով փրկվել
5
Հայտնի դերասանը մեղադրվում է երեխաների նկատմամբ սեռական բռնության մեջ




