Նյու Յորքում կազմակերպվել է Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցուն նվիրված լուսանկարների ցուցահանդես (ֆոտո)
CULTUREԹուրքիայի նախագահի հանրային կապերի վարչության կողմից Նյու Յորքում կազմակերպվել է Վանի Աղթամար կղզու հայկական Սուրբ Խաչ եկեղեցուն նվիրված լուսանկարների ցուցահանդես։
Թուրքական Anadolu գործակալության փոխանցմամբ՝ Մանհեթենի White Space Chelsea ցուցասրահում ներկայացված ցուցահանդեսի բացմանը ներկա են եղել Նյու Յորքում Թուրքիայի գլխավոր հյուպատոս Ալփեր Աքթաշը, Պոլսո հայոց պատրիարքական փոխանորդ, եպիսկոպոս Սահակ Մաշալյանը, Ստամբուլի Սուրբ Փրկիչ հիվանդանոցի հոգաբարձուների խորհրդի նախագահ Պետրոս Շիրինօղլուն, ԱՄՆ–ի հայկական եւ թուրքական համայնքից ներկայացուցիչներ։
Ցուցահանդեսը սկսվել է Շահան Արծրունու կատարմամբ դաշնամուրային ստեղծագործությամբ, որին հաջորդել է Սուրբ Խաչի մասին պատմող ֆիլմի ցուցադրություն։

1
Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice
2
Unibank Becomes Title Sponsor of Alashkert Football Club
3
Unibank Call Center Now Available 24/7 on Weekdays
4
Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School Participants
5
Sergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invit...



