Նյու Յորքում կազմակերպվել է Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցուն նվիրված լուսանկարների ցուցահանդես (ֆոտո)
ՄՇԱԿՈՒՅԹԹուրքիայի նախագահի հանրային կապերի վարչության կողմից Նյու Յորքում կազմակերպվել է Վանի Աղթամար կղզու հայկական Սուրբ Խաչ եկեղեցուն նվիրված լուսանկարների ցուցահանդես։
Թուրքական Anadolu գործակալության փոխանցմամբ՝ Մանհեթենի White Space Chelsea ցուցասրահում ներկայացված ցուցահանդեսի բացմանը ներկա են եղել Նյու Յորքում Թուրքիայի գլխավոր հյուպատոս Ալփեր Աքթաշը, Պոլսո հայոց պատրիարքական փոխանորդ, եպիսկոպոս Սահակ Մաշալյանը, Ստամբուլի Սուրբ Փրկիչ հիվանդանոցի հոգաբարձուների խորհրդի նախագահ Պետրոս Շիրինօղլուն, ԱՄՆ–ի հայկական եւ թուրքական համայնքից ներկայացուցիչներ։
Ցուցահանդեսը սկսվել է Շահան Արծրունու կատարմամբ դաշնամուրային ստեղծագործությամբ, որին հաջորդել է Սուրբ Խաչի մասին պատմող ֆիլմի ցուցադրություն։

1
Երևանում 42-ամյա տղամարդն իր տանը անհատական պարապմունքի ժամանակ սեռական ոտնձգություն է կատարել 9–ամյ...
2
Ինչ գրություն է թողել անհետ կորած 14-ամյա Վահեն
3
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
4
3 եղբայրներ դաժանորեն uպանել են 14-ամյա դեռահասին
5
Օգոստոսին Հայաստանում սպասվում է անսովոր եղանակ․ ինչ են կանխատեսում մասնագետները



