Արմավիրի մարզում իրար են բախվել«Օպել»-ն ու «Նիվա»-ն. ըստ վարկածի՝ վարորդը հանկարծամահ է եղել
SOCIETYԱյսօր՝ նոյեմբերի 3-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Shamshyan.com-ը հայտնում է, որ ժամը 14։15-ի սահմաններում Էջմիածին-Մարգարա ավտոճանապարհի Ակնաշեն գյուղի խաչմերուկում բախվել են Opel և «ՎԱԶ 2121» մակնիների ավտոմեքենաները։
Բախման հետևանքով Opel-ի վարորդը տեղում մահացել է։ Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության ծառայողները և քննչական խումբը։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են Opel-ի մահացած վարորդի և «Նիվա»-ի վարորդի ինքնությունը։ Ըստ նախնական տեղեկությունների՝ կա վարկած, որ վարորդի մահվան պատճառը սրտի կաթվածն է եղել։ Քննիչ որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական։
1
Converse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions
2
Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game
3
Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy
4
It is now possible to register in Unibank’s mobile application through imID as well
5
Idram and IDBank Support Startups at Seaside Startup Summit



