Արմավիրի մարզում իրար են բախվել«Օպել»-ն ու «Նիվա»-ն. ըստ վարկածի՝ վարորդը հանկարծամահ է եղել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱյսօր՝ նոյեմբերի 3-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Shamshyan.com-ը հայտնում է, որ ժամը 14։15-ի սահմաններում Էջմիածին-Մարգարա ավտոճանապարհի Ակնաշեն գյուղի խաչմերուկում բախվել են Opel և «ՎԱԶ 2121» մակնիների ավտոմեքենաները։
Բախման հետևանքով Opel-ի վարորդը տեղում մահացել է։ Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության ծառայողները և քննչական խումբը։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են Opel-ի մահացած վարորդի և «Նիվա»-ի վարորդի ինքնությունը։ Ըստ նախնական տեղեկությունների՝ կա վարկած, որ վարորդի մահվան պատճառը սրտի կաթվածն է եղել։ Քննիչ որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական։
1
Անտառում հայտնաբերել են դպրոցական աղջկա կիսամերկ մարմինը
2
Հերթական անոմալ չափերի օձը Հայաստանում
3
Աղբամանում նորածին երեխա է հայտնաբերվել
4
Տեսախցիկը ֆիքսել է Արմավիր-Բաղրամյան ավտոճանապարհին 31-ամյա մոդել Վերա Սաֆարյանի կյшնքը խլшծ шվտnվթш...
5
Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ հունիսի 21-ին



