Yerevan, 23.June.2026,
00
:
00
BREAKING


Նոյեմբերին ՀՀ տարածքում ջերմաստիճանը 1-2 աստիճանով բարձր կլինի բազմամյա միջին արժեքից. Կլիմայական բնութագիր

SOCIETY

 

Նոյեմբերին շարունակում է փոքրանալ արեգակի բարձրությունը հորիզոնից և հետևաբար ցերեկվա տևողությունը: Արևափայլի տևողությունն ամսվա ընթացքում կազմում է 120-160 ժամ: Պարզ օրերի թիվը զգալիորեն պակասում է (5-6 օր): Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից:

 

Նոյեմբերին հանրապետության տարածքում ամսական միջին ջերմաստիճանը 1.50C է: Համեմատաբար տաք է նոյեմբերի առաջին տասնօրյակը (տասնօրյակային միջին ջերմաստիճանը` 40C), երրորդ տասնօրյակի միջին ջերմաստիճանը հանրապետությունում բացասական է` -0.50C, երկրորդ տասնօրյակի վերջին լեռնային առանձին շրջաններում տեղի է ունենում ջերմաստիճանի անցում 00C-ից ցածր, որը բնորոշում է ձմռան սկիզբը: Ամենաբարձր ամսական միջին ջերմաստիճանը գրանցվում է Մեղրիում` 9.50C, այն բարձր է նաև հյուսիս-արևելքում (Բագրատաշեն` 6.90C, Իջևան` 7.10C), Արարատյան դաշտում (Երևան 6.50C, Արմավիր 5.60C): Առավելագույն ջերմաստիճանն այդ շրջաններում կարող է հասնել մինչև 22-300C: Ամսական միջին ջերմաստիճանը ցածր է 2000 մ-ից բարձր շրջաններում (Աշոցք՝ -1.80C), նվազագույն ջերմաստիճանը լեռնային առանձին շրջաններում հասնում է -270C (Աշոցք, Գավառ, Սիսիան), Արմավիրում` -170C, Մեղրիում` -70C: Երևանում նոյեմբերին բացարձակ նվազագույն ջերմաստիճանը գրանցվել է 1948 թ.` -170C:

 

Նոյեմբեր ամսին առավել տաք եղանակ է դիտվել 1966, 1970, 1998, 2012 թթ., իսկ 1973, 1978, 1996, 2001, 2011 թթ. հանրապետությունում գրանցվել են ցածր ջերմաստիճաններ, հովտային շրջաններում ջերմաստիճանը հասել է -6…-120C:

 

Տեղումների քանակը հոկտեմբերի համեմատ պակաս է և կազմում է 41 մմ: Ավելի շատ տեղումներ դիտվում են լեռնային շրջաններում` 60 մմ, իսկ ամենից քիչ Արարատյան դաշտում` 20-30 մմ: Տեղումնառատ են եղել 1973, 1986, 1994, 2008, 2014 թվականները, երբ տեղումների քանակը գերազանցել է նորման 2-3 անգամ: Սակայն եղել են չորային տարիներ 1996 թ., 2010 թ., երբ նոյեմբերին ընդհանրապես տեղումներ չեն դիտվել:

 

Ամսվա կեսերին հանրապետության բարձր լեռնային շրջաններում առաջանում է կայուն ձյան ծածկ (ձյան շերտի բարձրությունը հասնում է 5-10 սմ): Առանձին տարիների այն կարող է առաջանալ ամսվա սկզբին:

 

Նոյեմբերին հանրապետության ամբողջ տարածքում առաջանում է բարձր ճնշման դաշտ և հաստատվում է քամու ձմեռային ռեժիմ` գերակշռում է անդորրը, միայն բարձր լեռնային շրջաններում և լեռնանցքներում քամու արագությունը մեծանում է, միջինը հասնելով մինչև 5-7 մ/վ, իսկ առավելագույնը` 20-30 մ/վ (Պուշկինի, Սիսիանի լ/ք):

 

Նոյեմբերին կտրուկ մեծանում է մառախլապատ օրերի թիվը, հատկապես լեռնանցքներում` 25 օր: Մառախուղ առավել հաճախ դիտվում է առավոտյան ժամերին:

 

Արարատի և Արմավիրի մարզեր Արագածոտնի և Կոտայքի նախալեռներ

 

Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է +7...+80C, որը 1-2 աստիճանով բարձր է բազմամյա միջին արժեքից: Առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը՝ մինչև +18...+200C, երրորդ տասնօրյակում` օդի ջերմաստիճանի նվազում` գիշերը մինչև -3...-60C (նոյեմբերին դիտված պատմական նվազագույնը՝ -16...-170C, առավելագույնը՝ +23...+240C): Ամսական տեղումների քանակը սպասվում է նորմային մոտ (նորման՝ 20-30 մմ):

 

Շիրակի, Կոտայքի և Գեղարքունիքի մարզեր, Արագածոտնի և Կոտայքի մարզի լեռնային շրջաններ

 

Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է +2...+40C, որը 1-2 աստիճանով բարձր է բազմամյա միջին արժեքից: Առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը` մինչև +12...+150C, երրորդ տասնօրյակում` օդի ջերմաստիճանի նվազում, գիշերը մինչև -10...-150C (նոյեմբերին դիտված պատմական նվազագույնը՝ -22...-240C, առավելագույնը՝ +16...+180C): Ամսական տեղումների քանակը սպասվում է նորմային մոտ (նորման` 30-50 մմ):

 

Լոռու մարզ

 

Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է +5...+70C, որը 1-2 աստիճանով բարձր է բազմամյա միջին արժեքից: Առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը` մինչև +17...+200C, երրորդ տասնօրյակում` օդի ջերմաստիճանի նվազում` գիշերը մինչև -10...-150C (նոյեմբերին դիտված պատմական նվազագույնը՝ -20...-220C, առավելագույնը՝ +20...+220C): Ամսական տեղումների քանակը սպասվում է նորմային մոտ (նորման` 30-35 մմ):

 

Տավուշի մարզ

 

Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է +6...+90C, որը 1-2 աստիճանով բարձր է բազմամյա միջին արժեքից: Առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը` մինչև +18...+210C, երրորդ տասնօրյակում` օդի ջերմաստիճանի նվազում` գիշերը մինչև -2...-50C (նոյեմբերին դիտված պատմական նվազագույնը՝ -11...-130C, առավելագույնը՝ +25...+280C): Ամսական տեղումների քանակը սպասվում է նորմային մոտ (նորման` 35-40 մմ):

 

Վայոց ձորի մարզ

 

Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է նախալեռնային շրջաններում +7...+90C, լեռնային շրջաններում` +2...+40C, որը 1-2 աստիճանով բարձր է բազմամյա միջին արժեքից: Առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը նախալեռնային շրջաններում մինչև +18...+200C, լեռնային շրջաններում՝ +12...+150C, երրորդ տասնօրյակում` օդի ջերմաստիճանի նվազում` գիշերը նախալեռնային շրջաններում մինչև` -3...-60C, լեռնային շրջաններում` -10...-150C (նոյեմբերին դիտված պատմական նվազագույնը՝ նախալեռնային շրջաններում -14...-150C, առավելագույնը՝ +23...+240C, լեռնային շրջաններում նվազագույնը՝ -18...-200C, առավելագույնը՝ +16...+180C): Ամսական տեղումների քանակը սպասվում է նորմային մոտ (նորման` նախալեռնային շրջաններում 20-25 մմ, լեռնային շրջաններում 50-55 մմ ):

 

Սյունիքի մարզ

 

Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է հովտային շրջաններում +8...+100C, նախալեռնային շրջաններում` +4...+60C, որը 1-2 աստիճանով բարձր է բազմամյա միջին արժեքից: Առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը հովտային շրջաններում մինչև` +20...+230C, նախալեռնային շրջաններում՝ +16...+190C, երրորդ տասնօրյակում` օդի ջերմաստիճանի նվազում` գիշերը հովտային շրջաններում մինչև` 0...-30C, նախալեռնային շրջաններում` -7...-100C (նոյեմբերին դիտված պատմական նվազագույնը՝ հովտային շրջաններում -14...-150C, առավելագույնը՝ +27...+280C, նախալեռնային շրջաններում նվազագույնը՝ -22...-250C, առավելագույնը՝ +20...+220C): Ամսական տեղումների քանակը սպասվում է նորմային մոտ (նորման` հովտային շրջաններում 25-40մմ, նախալեռնային շրջաններում 30-60 մմ):

 

Երևան քաղաք

 

Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է +7...+80C, որը 1-2 աստիճանով բարձր է բազմամյա միջին արժեքից: Առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը՝ մինչև +18...+200C, երրորդ տասնօրյակում՝ օդի ջերմաստիճանի նվազում` գիշերը մինչև -4...-60C (նոյեմբերին դիտված պատմական նվազագույնը՝ -14...-150C, առավելագույնը՝ +24...+260C): Ամսական տեղումների քանակը սպասվում է նորմային մոտ (նորման` 25-30 մմ):

 

Սևանա լճի 2019 թ. սեպտեմբեր ամսվա ջրային հաշվեկշիռը

 

Սևանա լճի ավազանում սեպտեմբերին ամսական միջին ջերմաստիճանը եղել է 11.6...12.80C, որը եղել է նորմայի սահմաններում բացասական շեղումով։

 

Ամսվա ամենաբարձր ջերմաստիճանը գրանցվել է սեպտեմբերի 20-21-ին՝ 23.0...26.00C, երբ օրական միջին ջերմաստիճանը նորմայից բարձր է եղել 2...6 աստիճանով։

 

Ամսվա ամենացածր ջերմաստիճանը գրանցվել է սեպտեմբերի 23-ին՝ -2.0...5.00C, երբ օրական միջին ջերմաստիճանը նորմայից ցածր է եղել 1.0...2.0 աստիճանով:

 

Ամսվա ընթացքում տեղումների քանակը կազմել է նորմայի 176-279%, Մարտունիում՝ 120%։

 

Ամսվա ընթացքում գետերով ջրի մուտքը Սևանա լիճ` 32.0 մլն.խոր.մ կազմել է նորմայի 101%, տեղումների քանակը լճի մակերևույթի վրա եղել է 45.8 մլն.խոր.մ, որը կազմել է նորմայի 150%, գոլորշացումը լճի մակերևույթից եղել է 147.9 մլն.խոր.մ, որը կազմել է նորմայի 93%։

 

Սևանա լճի մակարդակն ամսվա ընթացքում իջել է 4 սմ-ով և կազմել՝ 1900.59 մ։

 

Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia