Yerevan, 23.June.2026,
00
:
00
BREAKING


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (30 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ)․ Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղի Ազ­գա­յին ժո­ղո­վն ըն­դու­նել է հան­րա­պե­տու­թյան դրո­շի, զի­նան­շա­նի եւ օրհ­ներ­գի մա­սին օրենք­նե­րը

SOCIETY

Քաղաքական հետապնդումների զոհերի հիշատակի համաշխարհային օր, Ռուսաստան՝ Ինժեներ-մեխանիկի օր, Սլովակիա՝ Սլովակ ազգի դեկլարացիայի օր:

ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ

1907– ծնվել է արձակագիր, գրականագետ, մանկավարժ, թարգմանիչ Ռաֆայել Աթայանը:

1917 –ծնվել է կրկեսի դերասան Լևոն Հայկազունին:

1918- Մուդրոսում կնքվել է զինադադար Անտանտի և Օսմանյան կայսրության միջև, որով Օսմանյան կայսրությունը ճանաչել է իր պարտությունը և դուրս եկել Առաջին համաշխարհային պատերազմից:

1920- հայ-թուրքական պատերազմի ընթացքում թուրքերը գրավել են Կարսը՝ գերելով մոտ 3 000 զինվորների և զինվորական ու քաղաքացիական բարձրաստիճան անձանց, որից հետո երեք օր անընդմեջ զբաղվել են իրենց հատուկ վայրագություններով, որին զոհ է գնացել մոտ 6000 հայ։

1922– ծնվել է կոմպոզիտոր, ջութակահար, մանկավարժ Ցոլակ Բեքարյանը:

1968- վախճանվել է արձակագիր և դրամատուրգ Անդրանիկ Հովսեփյանը:

1970- վախճանվել է գրականագետ Հովհաննես Մամիկոնյանը:

1991– Արցախյան ազատամարտի ժամանակ հայկական զինված ուժերը Արկադի ՏերԹադևոսյանի հրամանատարությամբ ազատագրել են Հադրութի շրջանի Տող գյուղը:

1993- Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Վենեսուելայի հետ: 

1996- զոհվել է հրամանատար և հետախույզ Կոմիտաս Ավանեսյանը:

 

2007-Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը Վերահսկիչ պալատի նախագահի պաշտոնում առաջադրել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Իշխան Զաքարյանի թեկնածությունը:

2008- Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովը ընդունել է հանրապետության դրոշի, զինանշանի եւ օրհներգի մասին օրենքները: 2017-Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին հանձնվել է շահագործման:

ԱՇԽԱՐՀ

1485 - Անգլիայում թագադրվում է Հենրիխ 7-րդը:

1696 -Պետրոս 1-ինի նախաձեռնությամբ Ռուսաստանի բոյարական Դուման որոշում է ընդունել ստեղծել ռազմա-ծովային ուժեր: 

1697 -Ռեյկյավիկում Ֆրանսիայի և Հռոմեական Սրբազան Կայսրության միջև խաղաղության պայմանագիր է կնքվել:

1751 –ծնվել է իռլանդացի դրամատուրգ և բանաստեղծ Ռիչարդ Բրինսլի Շերիդանը: 

1853- սկսվել են պատերազմական գործողություններ Ղրիմի պատերազմի Կովկասյան ռազմաճակատում։

1888 —Ջոն Լաուդը արտոնագիր է ստացել գնդիկավոր գրիչի համար: 

1937 —Հերմես աստերոիդը անցել է երկրագնդից 780 հազար կիլոմետր հեռավորությամբ:

1941-Հայրենական մեծ պատերազմի ժամանակ գերմանացիները սկսել են Սևաստոպոլի առաջին գրոհը: 

1938–ԱՄՆ-ում CBS ռադիոկայանով տեղի է ունեցել Օրսոն Ուելսի «Աշխարհների պատերազմը» ֆանտաստիկ վեպի ռադիոբեմադրությունը, որը մեծ իրարանցում է առաջացրել, քանի որ շատ քաղաքացիների թվացել է, թե պատերազմը տեղի է ունենում իրականում: 

1954 -Բերմուդյան եռանկյունու հյուսիսային մասում անհետացել է R7V-1 с 42 ինքնաթիռը իր 42 ուղևորներով: 

1956- վախճանվել է խորհրդային հայտնի ակնաբույժ Վլադիմիր Ֆիլատովը:

1960 – ծնվել է արգենտինացի աշխարհահռչակ ֆուտբոլիստ Դիեգո Մարադոնան: 

1961 - Խորհրդային Միության Նովայա զեմլյա կղզում իրականացվել է 56 մեգատոննանոց առաջին ջրածնային ռումբի փորձարկումը: 

1967 -տիեզերքում առաջին անգամ իրականացվել է տիեզերանավերի կցում, դրանք «Կոսմոս-186» և «Կոսմոս-188» կայաններն էին, որոնք հանդիսանում են «Սոյուզ» տիեզերանավի նախատիպերը: 

1973– բացվել է Բոսֆորի կամուրջը, որը փաստացի Եվրոպան Ասիային միացնող կամուրջն է (Ստամբուլի ասիական մասը միանում է եվրոպական մասին): 

1975- վախճանվել է գերմանացի ֆիզիկոս, քվանտի էներգիան չափած գիտնական Գուստավ Հերցը:

1990 -Մոսկվայի Լյուբանկա հրապարակում տեղադրվել է Սոլովեցյան քարը ի հիշատակ ՍՍՀՄ-ում քաղաքական հետապնդումների զոհերի: 

1998 - Շվեդիայի Գյոթեբորգ քաղաքում երիտասարդական ակումբում ծագել է հրդեհ, որից զոհվել է 63 անչափահաս:

 2006 -Մոսկվայից Սանկտ Պետերբուրգ է կրկին ուղևորվել վերանորոգված և նորացված ЭР-200Э սովետական մշտական հոսանքի արագընթաց էլեկտրագնացքը, նորացման արդյունքում 235 րոպեով կրճատվել է երթուղու ժամանակը:

Կամո Խաչիկյան

Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia