Հավաքականի մարզիչը կլինի արտասահմանցի
POLITICSՀայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցի հրաժարականից հետո մարզասեր հասարակության ու մասնագետների շրջանում ակտիվորեն շրջանառվում են տարբեր անուններ, այդ թվում՝ հայ մարզիչների:
«Փաստ» թերթի հավաստի աղբյուրները պնդում են, որ տեղացի մարզիչների թեման փակված է, և հավաքականի գլխավոր մարզիչ կնշանակվի արտասահմանցի մասնագետ: Ըստ տեղեկությունների, որոշակի բանակցություններ են ընթանում, սակայն վերջնական որոշում դեռ չկա:
Հաշվի առնելով, որ մեր հավաքականին երկու հանդիպում է մնացել, իսկ եզրափակիչ փուլ դուրս գալու շանսերը գրեթե զրոյական են, մեր աղբյուրի պնդմամբ, որոշման հիմքում այն հանգամանքն է, որ արտասահմանցի մարզիչի համար այս երկու խաղերը յուրօրինակ «ռազմինկայի» դեր կկատարեն՝ հաջորդ մրցաշարին լիարժեք պատրաստվելու համար:
1
Statement by Archbishop Bagrat Galstanyan
2
IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026
3
USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in Armenia
4
Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia
5
Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89



