Հավաքականի մարզիչը կլինի արտասահմանցի
ՔԱՂԱՔԱԿԱՆՀայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցի հրաժարականից հետո մարզասեր հասարակության ու մասնագետների շրջանում ակտիվորեն շրջանառվում են տարբեր անուններ, այդ թվում՝ հայ մարզիչների:
«Փաստ» թերթի հավաստի աղբյուրները պնդում են, որ տեղացի մարզիչների թեման փակված է, և հավաքականի գլխավոր մարզիչ կնշանակվի արտասահմանցի մասնագետ: Ըստ տեղեկությունների, որոշակի բանակցություններ են ընթանում, սակայն վերջնական որոշում դեռ չկա:
Հաշվի առնելով, որ մեր հավաքականին երկու հանդիպում է մնացել, իսկ եզրափակիչ փուլ դուրս գալու շանսերը գրեթե զրոյական են, մեր աղբյուրի պնդմամբ, որոշման հիմքում այն հանգամանքն է, որ արտասահմանցի մարզիչի համար այս երկու խաղերը յուրօրինակ «ռազմինկայի» դեր կկատարեն՝ հաջորդ մրցաշարին լիարժեք պատրաստվելու համար:
1
45-ամյա տղամարդը բռնաբարել է 4 տարեկան աղջկան՝ հորից վրեժ լուծելու համար
2
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից
3
19-ամյա դերասանուհին և նրա ընկերները մահացել են սարսափելի ավտովթարի հետևանքով
4
Պայմանագրային զինծառայող է մահացել
5
Ջուր հավաքեք. ջուր չի լինելու



