Yerevan, 08.August.2025,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Պոլիէթիլենային փաթեթ. օգտակար միջոց, որի դեմ պայքարում ենք

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ժամանակակից ցանկացած մարդու «արշավը» սննդի կամ այլ իրերի գնման համար ենթադրում է պոլիէթիլենային փաթեթների (տոպրակ, պարկ) օգտագործում: Մարդիկ օգտագործում են ինչպես փոքր թափանցիկ, այնպես էլ ծավալային փաթեթներ, որոնք կարող են տանել ավելի քան տասը կիլոգրամանոց բեռներ:

Պոլիէթիլենային փաթեթների ստեղծման առաջին քայլը եղել է 19-րդ դարում բջջանյութի (ցել յուլոիդի) հայտնագործությունը: Սակայն այդ նյութն ուներ մի էական թերություն` պայթյունավտանգ էր: 

Ցելյուլոիդն իր կիրառությունը գտել է ֆոտո-կինոժապավենների արտադրության մեջ: 20-րդ դարի սկզբին հայտնաբերվել է ցելոֆանը: Այն ուներ մի շարք առավելություններ, բայց պարզվել է, որ դրա արտադրությունը բավականին թանկ է: 

Որոշ ժամանակ անց նորարարությունների շնորհիվ ցելոֆանը, բացի առաձգականությունից և թափանցիկությունից, ձեռք է բերել ևս մեկ կարևոր օգտակար հատկություն` անջրանցիկություն, որն էլ իդեալական էր դարձնում այն սննդի փաթեթավորման մեջ լայնորեն օգտագործելու համար: 

Ցելոֆանե փաթեթները, չնայած աչքի չէին ընկնում ամրությամբ, բայց արտադրվել են մինչև 1957 թվականը: Ներկայումս Հայաստանում սովորաբար պոլիէթիլենային փաթեթին անվանում են «ցելոֆան», և պարզ է, թե որտեղից է գալիս այդ անունը: 

1933 թվականին «ICI» քիմիական գործարանի աշխատակիցներ Էրիկ Ֆորսեթը և Ռեջինալդ Գիբսոնը աշխատել են ցելոֆանի որակը բարելավելու ուղղությամբ և արդյունքում փորձնական եղանակով առաջին անգամ ստացել պոլիէթիլենը, որը և օգտագործվում է ներկայումս: Սովորական պոլիէթիլենային փաթեթներ առաջին անգամ արտադրվել են 1957 թվականին ԱՄՆ-ում և նախատեսված են եղել սենդվիչներ, հաց, միրգ ու բանջարեղեն փաթեթավորելու համար: 

1966 թվականին արդեն ԱՄՆ-ում արտադրվող հացաբուլկեղենի 30 %-ը փաթեթավորվում էր պոլիէթիլենային փաթեթներով: 

Եթե 1973 թվականի դրությամբ Եվրոպայում արտադրվում էր ընդամենը 11,6 միլիոն հատ պոլիէթիլենային փաթեթ, ապա 2002 թվականին ամբողջ աշխարհում արտադրվել է չորսից հինգ տրիլիոն հատ, հիմա՝ անհամեմատ շատ: 

Պոլիէթիլենային փաթեթները թղթե փաթեթների համեմատ ունեն մի շարք առավելություններ, քանի որ դրանց խոնավակայունությունը հնարավորություն էր տալիս ավելի երկար պահպանել և ավելի անվնաս տեղափոխել սննդամթերքը: 

Բռնակներով առաջին պոլիէթիլենային փաթեթները հայտնվել են համեմատաբար վերջերս՝ 1982 թվականին: ԽՍՀՄ-ում և նաև, իհարկե, Հայաստանում գունագեղ պոլիէթիլենային փաթեթները ընկալվում էին որպես անսովոր ինչ-որ բան՝ այնպես, ինչպես ծամոնը, և համարվում էին դեֆիցիտ ապրանք ու անգամ սպեկուլ յացիայի առարկա: Այնուամենայնիվ, այդ ժամանակները վաղուց արդեն անցել են: 

Այժմ արտադրողները ապահովում են տարբեր չափերի, ամրության, գույների և ձևերի փաթեթների հսկայական ընտրանի: Ամբողջ աշխարհում ներկայումս տարեկան օգտագործվում է մոտ 7 տրիլիոն պոլիէթիլենային փաթեթ: 

Ընդ որում, դեն նետած փաթեթները արտաքին միջավայրում չեն ենթարկվում բիոլոգիական քայքայման և պահպանվում են երկար ժամանակ, այսինքն՝ հանդիսանում են աղտոտման մնայուն աղբյուր: Այդ իսկ պատճառով ամբողջ աշխարհում արդեն իսկ սկսվել է շարժում՝ պոլիէթիլենային փաթեթները թղթե փաթեթներով փոխարինելու ուղղությամբ (Հայաստանում ևս): 

 ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ

Ucom Integrates SatisfAI Platform for Continuous Customer Satisfaction Analysis The Power of One Dram Team Visits the Hayordi CampAmeriabank Joins UATE, Marking a Groundbreaking Partnership between the Financial and Technological SectorsWhen September Comes: Idram&IDBankNew Ucom Sales and Service Center Opened at Mashtots Avenue 7/4 Reputation Management in Armenia: Shushan HarutyunyanIDBank's new premium business card – Mastercard Business PreferredUcom and SunChild NGO Launch Innovative "Smart Birdwatching" Educational ProjectRalph Yirikian Delivers a Lecture at Slavonic University's Engineering Summer School Beating the heat, earning idcoins: Idram & IDBankUnibank - the Main Sponsor of the Velosolutions UCI Pump Track World Championship Qualifier in Armenia What to do If you’ve already become a victim of fraud Idram and IDBank participated in Sevan Startup SummitArmenian National Festival Takes Place under AraratBank's SponsorshipArmDrone Community will launch a One-Month Free Educational Program with Ucom’s SupportAmeriabank Receives Euromoney Award for Excellence 2025 as the Best Bank in ArmeniaAraratBank's “The Will to Get Back on Your Feet Again” Film Series to Be Featured at Armenian National FestivalOnline Payments via ApplePay Now Available for vPOS Clients of Ameriabank Ucom Subscribers Increasingly Use Internet While Roaming Horizon Camp: With AraratBank's Support - Towards Leadership and Financial LiteracyIdram at Tech Week 2025Idram and Alipay+ Facilitate Cross-Border QR Payments in Armenia, Connecting Local Merchants with Global Digital Wallet Users"Business Process Optimization with AI" – a Course for the Senior Management of AraratBankA Protected Ecosystem thanks to Advanced Technology: Ucom and FPWC Join Forces DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramMoody's upgrades Converse Bank's ratingsAraratBank participated in the WEPs regional experience-sharing workshopIDBank issues the 3rd, 4th and 5th tranches of bonds of 2025AraratBank: Special Rate for SWIFT Transfers up to EUR 20,000 IDBank Opens a New Branch at Homplex MallUcom Launches 5G Network in Abovyan and EjmiatsinCustomer Appreciation Day at IDBankAraratBank Joins BAFT AssociationOver AMD 12 Billion Provided by AraratBank in 2024 to Support the MSME SectorUcom’s General Director Joined the International CirculUP! Forum to Foster Circular Innovation in ArmeniaIDBank Representative Joins the Editorial Board of Trade Finance GlobalDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramHow to Protect Your Bank Card Data Ucom Subscribers can Benefit from 5G Network in More than 40 Countries Ameriabank's MyInvest Platform Gains Direct Access to AMXTrader Trading SystemWith Support of Ucom New EdPad Educational Tablet Piloted in Armenia AraratBank holds Annual General Meeting of Shareholders IDBank and Henley & Partners Successfully Held the “Invest Beyond Borders: Global Mobility & Private Banking” Event in YerevanMoody's upgrades long-term deposit ratings of Unibank to B1, outlook stableKapan International Music Festival to Take Place Third Time, Welcomes World-Class Artists and Debuts in Armenia Ucom Launches Special Promotion for Armenian Football Fans Ahead of FIFA Club World Cup 2025Idram is now available on TemuConverse Bank Partners with IFC to Boost Trade Finance Capabilities Side by Side: IDBank Launches New Program for women forcibly displaced from ArtsakhWatch Euromedia 24 TV’s 24-hour broadcast on Ucom channel 289 and OVIO (Rostelecom) channel 46