«Բարսելոնա» - «Ռեալ Մադրիդ». Հանդիպման անցկացման վերջնական օրը
SPORTՖուտբոլի Իսպանիայի առաջնության 10-րդ տուրի՝ «Բարսելոնա» - «Ռեալ Մադրիդ» հանդիպումը տեղի կունենա դեկտեմբերի 18-ին:
Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի մրցութային հանձնաժողովը մերժել է Լա Լիգայի ղեկավարության բողոքարկումը՝ հանդիպման անցկացման օրը թողնելով անփոփոխ:
Ավելի վաղ Լա Լիգայի նախագահ Խավիեր Տեբասը հայտարարել էր, որ դեկտեմբերի 18-ին տեղի է ունենալու «Բարսելոնայի» ու «Ռեալի» մասնակցությամբ Իսպանիայի Արքայական գավաթի հանդիպումները: Այժմ Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիան պետք է փոփոխություններ կատարի Արքայական գավաթի խաղացանկում:
Հիշեցնենք, որ «Բարսելոնա» - «Ռեալ Մադրիդ» հանդիպումը պետք է տեղի ունենար հոկտեմբերի 26-ին: Բարսելոնայում ընթացող քաղաքական ցույցերի պատճառով հանդիպումը հետաձգվեց:
1
Ucom Measures the Environmental Impact of Its Operations
2
“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across...
3
Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2%
4
BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor
5
Nelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BA...



