«Բարսելոնա» - «Ռեալ Մադրիդ». Հանդիպման անցկացման վերջնական օրը
ՍՊՈՐՏՖուտբոլի Իսպանիայի առաջնության 10-րդ տուրի՝ «Բարսելոնա» - «Ռեալ Մադրիդ» հանդիպումը տեղի կունենա դեկտեմբերի 18-ին:
Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի մրցութային հանձնաժողովը մերժել է Լա Լիգայի ղեկավարության բողոքարկումը՝ հանդիպման անցկացման օրը թողնելով անփոփոխ:
Ավելի վաղ Լա Լիգայի նախագահ Խավիեր Տեբասը հայտարարել էր, որ դեկտեմբերի 18-ին տեղի է ունենալու «Բարսելոնայի» ու «Ռեալի» մասնակցությամբ Իսպանիայի Արքայական գավաթի հանդիպումները: Այժմ Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիան պետք է փոփոխություններ կատարի Արքայական գավաթի խաղացանկում:
Հիշեցնենք, որ «Բարսելոնա» - «Ռեալ Մադրիդ» հանդիպումը պետք է տեղի ունենար հոկտեմբերի 26-ին: Բարսելոնայում ընթացող քաղաքական ցույցերի պատճառով հանդիպումը հետաձգվեց:
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
4
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
5
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից



