Թուրքիան շարունակում է էթնիկ զտումը. քուրդ զինյալների առաջնորդ
INTERNATIONAL NEWS«Սիրիայի դեմոկրատական ուժերի» առաջնորդ, գեներալ Մազլում Աբդին Fox News հեռուստաալիքի հետ հարցազրույցում հայտարարել է, որ Թուրքիան խախտել է հրադադարի ռեժիմը եւ շարունակում է էթնիկ զտումը:
Հեռախոսային զրույցի ժամանակ, որն անցկացվել է թարգմանչի օգնությամբ, նա նշել է, որ խորապես հիասթափված է Սիրիայի հյուսիսից զորքերը դուրս բերելու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որոշումից, եւ հավելել, որ «Միացյալ Նահանգները դեռեւս ժամանակ ունի սեփական կյանքի համար պայքարող քրդերին օգնելու համար»:
Նա ընդգծել է, որ շարունակվում է էթնիկ զտումը, եւ նշել է, որ այս պահի դրությամբ Թուրքիայի գործողությունների հետեւանքով զոհվել է 500-ից ավելի խաղաղ բնակիչ, իսկ 400 հազարից ավելի քրդեր բռնագաղթել են:

1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hote...
3
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
4
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
5
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...



