Թուրքիան շարունակում է էթնիկ զտումը. քուրդ զինյալների առաջնորդ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ«Սիրիայի դեմոկրատական ուժերի» առաջնորդ, գեներալ Մազլում Աբդին Fox News հեռուստաալիքի հետ հարցազրույցում հայտարարել է, որ Թուրքիան խախտել է հրադադարի ռեժիմը եւ շարունակում է էթնիկ զտումը:
Հեռախոսային զրույցի ժամանակ, որն անցկացվել է թարգմանչի օգնությամբ, նա նշել է, որ խորապես հիասթափված է Սիրիայի հյուսիսից զորքերը դուրս բերելու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որոշումից, եւ հավելել, որ «Միացյալ Նահանգները դեռեւս ժամանակ ունի սեփական կյանքի համար պայքարող քրդերին օգնելու համար»:
Նա ընդգծել է, որ շարունակվում է էթնիկ զտումը, եւ նշել է, որ այս պահի դրությամբ Թուրքիայի գործողությունների հետեւանքով զոհվել է 500-ից ավելի խաղաղ բնակիչ, իսկ 400 հազարից ավելի քրդեր բռնագաղթել են:

1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
3
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ»



