Yerevan, 22.May.2026,
00
:
00
BREAKING


Ախպերություն՝ ռուսական ձևով. ներդաշնակ համաձայնություն՝ դաշնակցի սանձարձակությանը

ANALYSIS

Այս հոդվածը գրել եմ ուղիղ մեկ տարի առաջ: Հիմնական մեսիջը  ռուսներին՝ բրատ, եթե մենք ձեզ այսքան պետք ենք, ինչու՞ եք դուք մեր նկատմամբ այդքան ցինիկ և անտակտ: Այս օրերին, երբ ռուսական օդանավի խոցման հետ կապված հսկայական էմոցիոնալ ալիք է բարձրացել, թերևս արժե վերընթերցել և մեր արտաքին քաղաքականության նահապետներին հուշել, որ ստրկական նվիրումի փոխարեն միգուցե փորձեիք ձեր մոսկովյան պապաներին հասկացնել, որ առջևում սև օրեր կան ու հնարավոր է, որ առանց նավթի ու այլ ռեսուրսների ձեզ մի օր պետք գանք օրհասական պահերին...

Անկեղծ ասած վերջին շրջանում ինձ զարմացնում է այն կատարյալ ներդաշնակությունը, որ գոյություն ունի Հայաստանի իշխանության և ընդդիմության միջև՝ կապված ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության հետ: Ներդաշնակությունը՝ ներդաշնակություն, սակայն առ այսօր չի խոսվում այն մասին, թե մեր գլխավոր դաշնակից երկրում ինչպիսի կտտանքների և տարատեսակ ճնշումների են ենթարկվում հայերը՝ առիթ, անառիթ...

Ասես բոլորը մոռացել են, որ քաղաքական և տնտեսական գործոններից զատ կա մեկ այլ, շատ կարևոր մարդկային գործոնը, երբ Ռուսաստանում գտնվելն իսկ մեր շատ հայրենակիցների համար իսկական փորձություն է և դժոխք...

Գոնե ընդդիմությունը պետք է մեսիջներ հղեր Ռուսաստանի իշխանություններին, որ Մոսկվայի փողոցներից անդուր և վտանգավոր վայր հայերի համար գոյություն չունի, և նման հսկայածավալ քաղաքական համակարգ կառուցելուց առաջ, թերևս, արժեր կատարել ներքին, ներպետական կառուցվածքային փոփոխություններ: Ինչու հենց ընդդիմությունը, որովհետև մեր իշխանությունների բութ անտարբերությունը արտերկրում բնակվող հայերի ճակատագրերի նկատմամբ համաշխարհային հռչակ ունի:

Հիշենք թեկուզ Հրաչյա Հարությունյանի մասնակցությամբ պոդոլսկյան ողբերգության դեպքը, երբ դժբախտ պատահարի պատճառով հայատյացության մեծ ալիք բարձրացավ Ռուսաստանում, անգամ հեռուստաեթերը լցվեց հակահայկական աղբով: Դա, անշուշտ, կուտակված հայատյացության դրսևորում էր, իսկ այդ ժամանակ բյուջեի հաշվին հետույքները էկզոտիկ երկրներում թրջող չինովնիկները այդպես էլ չկապնվեցին Ռուսաստանի իրենց ալկոգոլիկ գործընկերների հետ, որպեսզի պահաջեն վերջ տալ հայատյացության տարածմանը Ռուսաստանում:

Մեր հայրենակիցները վախենում էին տանից դուրս գալ և գնալ աշխատանքի. լրատվամիջոցներով սկսած, անբարոյական պառավներով վերջացրած սկսել էին Ռուսաստանում հալածել հայությանը, իսկ նրանց իրավունքները պաշտպանելու համար ռոճիկ ստացող դիվան քշողները ծպտուն անգամ չհանեցին' ինչպես միշտ ապացուցելով ամորֆ, չբեր հիմնարկի իրենց ստատուսը: Այդ օրերին ես Մոսկվայում էի և սուպերմարկետում գնումներ կատարելիս ռուս պառավները փնթփնթում էին և անեծքներ շաղ տալիս: Անկեղծ ասած չհասկացա, թե ինչ է կատարվում, մտածեցի, որ այդ դժգոհությունները այլ անձի են ուղղված: Այնուհետև արդեն բաց տեքստով գոռգոռում էին` եկել եք մեր երկիր, մեր հացը ուտում եք, մեր օդը շնչում եք...

Այդպիսի իդիոտական բառակույտեր երբեք չէի լսել: Իսկ ինձ միշտ թվում էր, թե թամբալ և ալկաշ ռուս հանրությունը մոմ է վառում, որ հայերը այնտեղ են ապրում: Մի պահ պատկերացրեք, որ հայերը լքեն Ռուսաստանը` բոլոր շինհրապարակները անապատի կվերածվեն, իսկապես առանց նրանց գործը գլուխ չի գա, բոլոր երթուղիները կվերածվեն դատարկ տարածության, որովհետև երթուղայինների վարորդների 80 տոկոսը հայեր են, և, վերջապես, կանանցից շատերը կմնան առանց նորմալ սեքսի: ՈՒղղակի անհնար է նկարագրել այն հսկայական դերակատարությունը, որ հայերը ունեն Ռուսաստանի կյանքում...

Եվ ցավալին այն է, որ այս իրավիճակը շարունակվում է նաև այսօր, առանց որևէ պատճառի: Հանգամանքների բերումով ստիպված եմ հաճախ լինել Մոսկվայում և աննկարագրելի է այն տհաճության զգացողությունը, որ ամեն անգամ ունենում եմ այդ երկիր մեկնելիս: Պատճառը անհյուրընկալ, սառը, անկուլտուրական պահվածքն է, որ հայերի նկատմամբ ցուցաբերում են՝ օդանավակայանից սկսած: Իսկ այս մասին լռում են բոլորը: ԵՏՄ անդամակցության շուրջ ներդաշնակ համաձայնությունը եթե ինչ որ տեղ հասկանալի է, ապա անհասկանալի է, թե ինչու միասնական տնտեսական կենսաձև որդեգրելուց առաջ Երևանից ռուսներին հարց չի տրվում՝ բրատ, եթե մենք ձեզ այսքան պետք ենք, ինչու՞ եք դուք մեր նկատմամբ այդքան ցինիկ և անտակտ...

Ի վերջո, մեկ, միասնական տնտեսական և աշխատանքային տարածքում ապրելուց առաջ անհրաժեշտ է ստեղծել մեկ, միասնական լոյալ վերաբերմունք միմյանց նկատմամբ... 

Վարուժան Բաբաջանյան

Love Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future Grant Akopian has been elected to the AmCham Board Unibank was a partner of the international forum “Yerevan Dialogue” EIB Group and Ameriabank strengthen support for Armenian businesses through EU-backed guarantee The Power of One Dram to ‘’Vahe Meliksetyan’’ FoundationThe international chess tournament supported by IDBank has concludedAraratBank and Urartu Football Club Team Up to Promote Financial LiteracyFINTECH360 International Conference Held in Armenia Ucom Upgrades Internet Speed for Unity Packages Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 YearsBell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR