ԱՄՆ սահմանային պարեկային ծառայության՝ մանկապղծության մեջ մեղադրվող նախկին գործակալը ճանաչել է իր մեղքը
INTERNATIONAL NEWSՏեխասում ԱՄՆ սահմանային պարեկային ծառայության նախկին գործակալը, որին մի քանի մեղադրանք է առաջադրվել, ճանաչել է իր մեղքը: Նա մանկական պոռնոգրաֆիա է տարածել եւ սեռական բնույթի գործողություններ կատարել անչափահասի նկատմամբ, հաղորդում է Associated Press-ը:
37-ամյա Վերնոն Լի Միլիկանը ճանաչել է իր մեղքը Սան Անտոնիոյի դատարանում: Միլիկանին ձերբակալել են այս տարվա հունվարին:
Դրանից հետո նրան հեռացրել են Յուվալդ քաղաքում ԱՄՆ սահմանային պարեկային ծառայության գործակալի պաշտոնից:
Մեղադրանք է առաջադրվել նրա դեմ ներկայացված բողոքի հիման վրա, որի համաձայն՝ Միլիկանը տարիներ շարունակ սեռական բռնության է ենթարկել անչափահասին:
Տղամարդուն 15-30 տարվա ազատազրկում է սպառնում:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hote...
3
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
4
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
5
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...



