ԱՄՆ սահմանային պարեկային ծառայության՝ մանկապղծության մեջ մեղադրվող նախկին գործակալը ճանաչել է իր մեղքը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՏեխասում ԱՄՆ սահմանային պարեկային ծառայության նախկին գործակալը, որին մի քանի մեղադրանք է առաջադրվել, ճանաչել է իր մեղքը: Նա մանկական պոռնոգրաֆիա է տարածել եւ սեռական բնույթի գործողություններ կատարել անչափահասի նկատմամբ, հաղորդում է Associated Press-ը:
37-ամյա Վերնոն Լի Միլիկանը ճանաչել է իր մեղքը Սան Անտոնիոյի դատարանում: Միլիկանին ձերբակալել են այս տարվա հունվարին:
Դրանից հետո նրան հեռացրել են Յուվալդ քաղաքում ԱՄՆ սահմանային պարեկային ծառայության գործակալի պաշտոնից:
Մեղադրանք է առաջադրվել նրա դեմ ներկայացված բողոքի հիման վրա, որի համաձայն՝ Միլիկանը տարիներ շարունակ սեռական բռնության է ենթարկել անչափահասին:
Տղամարդուն 15-30 տարվա ազատազրկում է սպառնում:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
3
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ»



