Պուտինն իր 67-ամյակը նշում է հարազատների հետ բնության գրկում
INTERNATIONAL NEWSՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը իր ծննդյան օրը կանցկացնի հարազատների եւ մտերիմների հետ, մինչ այդ նա եղել է սիբիրյան տայգայում, այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
Երկուշաբթի՝ հոկտեմբերի 7-ին, Պուտինը 67 տարեկան է դառնում: Նա մի քանի օր առաջ եղել է սիբիրյան տայգայում, որտեղ, ինչպես նշել է Պեսկովը, «վայելել է աշնանային բնությունը»: «ՌԻԱ Նովոստի»-ի հարցին՝ Պուտինն արդյոք ծննդյան օրը կնշի՞ մտերիմների հետ բնության գրկում, Պեսկովը դրական է պատասխանել:
Պետության ղեկավարն այս օրը բազմիցս աշխատավայրում է նշել. հանդիպումներ, խորհրդակցություններ, միջազգային գագաթնաժողովներ եւ պաշտոնական այցեր արտասահման: Պուտինը երբեմն հանգստյան օր է վերցնում հարազատների եւ ընկերների հետ անցկացնելու համար:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



