Պուտինն իր 67-ամյակը նշում է հարազատների հետ բնության գրկում
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը իր ծննդյան օրը կանցկացնի հարազատների եւ մտերիմների հետ, մինչ այդ նա եղել է սիբիրյան տայգայում, այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
Երկուշաբթի՝ հոկտեմբերի 7-ին, Պուտինը 67 տարեկան է դառնում: Նա մի քանի օր առաջ եղել է սիբիրյան տայգայում, որտեղ, ինչպես նշել է Պեսկովը, «վայելել է աշնանային բնությունը»: «ՌԻԱ Նովոստի»-ի հարցին՝ Պուտինն արդյոք ծննդյան օրը կնշի՞ մտերիմների հետ բնության գրկում, Պեսկովը դրական է պատասխանել:
Պետության ղեկավարն այս օրը բազմիցս աշխատավայրում է նշել. հանդիպումներ, խորհրդակցություններ, միջազգային գագաթնաժողովներ եւ պաշտոնական այցեր արտասահման: Պուտինը երբեմն հանգստյան օր է վերցնում հարազատների եւ ընկերների հետ անցկացնելու համար:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Կյանքից հեռացել է վաստակաշատ ուսուցչուհի Սուսան Հովսեփյանը



