Իսպանական ամառանոցում զբոսաշրջիկները թունավորվել են քիմիկատներից
INTERNATIONAL NEWSԻսպանական Կամբրիլս ամառանոցում զբոսաշրջիկները, ներառյալ երեխաները, թունավորվել են քիմիկատներից, գրում է Express-ը։
Ինչպես նշում է պարբերականը, հանգստացողները շնչել են աղաթթվի եւ սպիտակեցնող նյութի գոլորշիները։
Միջադեպը տեղի է ունեցել նախօրեին, ժամը 11.00-ի սահմաններում։ Պատահարի վայր է եկել շտապօգնության 7 մեքենա։ Հոսպիտալացվել է վեց մարդ։
Ինչպես գրում են տեղի ԶԼՄ-ները, պատահարի պատճառն աշխատակցի սխալն էր, որը լրացնում էր հյուրանոցի պաշարները։ Նա քիմիկատներով սայլակը թողել էր մարզադահլիճի եւ սպա-սրահի միջեւ։ Արդյունքում՝ տեղի ունեցավ վտանգավոր քիմիական ռեակցիա, որն առաջ բերեց շնչարգելություն զբոսաշրջիկների մոտ։
Նույն աշխատակիցն էլ տագնապ էր բարձրացրել, հենց որ իմացել էր իր սխալի մասին։
Բարեբախտաբար, բանը զոհերի չհասավ։
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



