Իսպանական ամառանոցում զբոսաշրջիկները թունավորվել են քիմիկատներից
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻսպանական Կամբրիլս ամառանոցում զբոսաշրջիկները, ներառյալ երեխաները, թունավորվել են քիմիկատներից, գրում է Express-ը։
Ինչպես նշում է պարբերականը, հանգստացողները շնչել են աղաթթվի եւ սպիտակեցնող նյութի գոլորշիները։
Միջադեպը տեղի է ունեցել նախօրեին, ժամը 11.00-ի սահմաններում։ Պատահարի վայր է եկել շտապօգնության 7 մեքենա։ Հոսպիտալացվել է վեց մարդ։
Ինչպես գրում են տեղի ԶԼՄ-ները, պատահարի պատճառն աշխատակցի սխալն էր, որը լրացնում էր հյուրանոցի պաշարները։ Նա քիմիկատներով սայլակը թողել էր մարզադահլիճի եւ սպա-սրահի միջեւ։ Արդյունքում՝ տեղի ունեցավ վտանգավոր քիմիական ռեակցիա, որն առաջ բերեց շնչարգելություն զբոսաշրջիկների մոտ։
Նույն աշխատակիցն էլ տագնապ էր բարձրացրել, հենց որ իմացել էր իր սխալի մասին։
Բարեբախտաբար, բանը զոհերի չհասավ։
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Կյանքից հեռացել է վաստակաշատ ուսուցչուհի Սուսան Հովսեփյանը



