Հուզումներ Իրաքում. զոհվել է ավելի քան 70 մարդ, հարյուրավորները վիրավորվել են
INTERNATIONAL NEWSԻրաքում հուզումների 4 օրվա ընթացքում զոհերի թիվը հասել է 72 մարդու, հարյուրավոր մարդիկ վիրավորվել են, տեղեկացնում է Reuters-ը՝ հղում կատարելով երկրի ոստիկանությանն ու բժշկական գերատեսչությանը։
Նշվում է, որ ներկայում ճանապարհային երթեւեկությունն Իրաքի մայրաքաղաքում կարգավորվել է, հանդարտություն է նաեւ Բաղդադի փողոցներում եւ հրապարակներում։
Կոռուպցիայի, գործազրկության եւ ծառայությունների անբավարարության առիթով տեղի ունեցած ցույցերն առաջին անգամ բռնկվեցին Բաղդադում երեքշաբթի, եւ այդ ժամանակվանից տարածվել են երկրի հարավում, որտեղ գերակշռում են շիաները, այն դեպքում, երբ հյուսիսային եւ արեւմտյան նահանգները համեմատաբար հանգիստ են։
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



