Հուզումներ Իրաքում. զոհվել է ավելի քան 70 մարդ, հարյուրավորները վիրավորվել են
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻրաքում հուզումների 4 օրվա ընթացքում զոհերի թիվը հասել է 72 մարդու, հարյուրավոր մարդիկ վիրավորվել են, տեղեկացնում է Reuters-ը՝ հղում կատարելով երկրի ոստիկանությանն ու բժշկական գերատեսչությանը։
Նշվում է, որ ներկայում ճանապարհային երթեւեկությունն Իրաքի մայրաքաղաքում կարգավորվել է, հանդարտություն է նաեւ Բաղդադի փողոցներում եւ հրապարակներում։
Կոռուպցիայի, գործազրկության եւ ծառայությունների անբավարարության առիթով տեղի ունեցած ցույցերն առաջին անգամ բռնկվեցին Բաղդադում երեքշաբթի, եւ այդ ժամանակվանից տարածվել են երկրի հարավում, որտեղ գերակշռում են շիաները, այն դեպքում, երբ հյուսիսային եւ արեւմտյան նահանգները համեմատաբար հանգիստ են։
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Կյանքից հեռացել է վաստակաշատ ուսուցչուհի Սուսան Հովսեփյանը



