Ողբերգական վթար Երևան-Սևան ավտոճանապարհին. 26–ամյա վարորդը մահացել է (ֆոտո)
SOCIETYՍեպտեմբերի 28-ին, ժամը 06:20-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ Արծվի արձանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ լրատվական ծառայությունը։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:
Պարզվել է, որ Մ-4 ավտոճանապարհի Երևան-Սևան 14-րդ կմ-ին «Lada Priora» մակնիշի ավտոմեքենան (վարորդ` Մարտին Ս., ծնված 1993 թ.) բախվել է ճանապարհին կայանած «DAF» մակնիշի բեռնատարին (վարորդ` Գիորգի Ի.). «Lada Priora» մակնիշի ավտոմեքենայի վարորդը տեղում մահացել է:
Փրկարարները վարորդի դին դուրս են բերել ավտոմեքենայից, հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

1
Converse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions
2
Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game
3
Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy
4
It is now possible to register in Unibank’s mobile application through imID as well
5
Idram and IDBank Support Startups at Seaside Startup Summit



