Ողբերգական վթար Երևան-Սևան ավտոճանապարհին. 26–ամյա վարորդը մահացել է (ֆոտո)
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍեպտեմբերի 28-ին, ժամը 06:20-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ Արծվի արձանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ լրատվական ծառայությունը։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:
Պարզվել է, որ Մ-4 ավտոճանապարհի Երևան-Սևան 14-րդ կմ-ին «Lada Priora» մակնիշի ավտոմեքենան (վարորդ` Մարտին Ս., ծնված 1993 թ.) բախվել է ճանապարհին կայանած «DAF» մակնիշի բեռնատարին (վարորդ` Գիորգի Ի.). «Lada Priora» մակնիշի ավտոմեքենայի վարորդը տեղում մահացել է:
Փրկարարները վարորդի դին դուրս են բերել ավտոմեքենայից, հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

1
4 ընկերներով վարորդական վկայականի քննության էին գնացել․ մանրամասներ՝ Սյունիքում 3 տղայի կյանք խլած ...
2
Վթար է․ ջուր չի լինելու
3
3 հորոսկոպի նշան, որոնք կհարստանան ապրիլի սկզբին
4
«Ի՞նչ ես գոռում, խելագար». Հայրը սպանել է որդուն օրորոցի մեջ՝ եղբոր աչքի առաջ
5
17-ամյա տղայի դիակը կտրած-ծակած են գտել



