Նավթի գները 3 տոկոսով նվազել են ՄԱԿ-ի ամբիոնից Թրամփի ելույթից հետո
ECONOMICSԵրեքշաբթի նավթի համաշխարհային գները նվազել են 3 տոկոսով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ ՄԱԿ-ի ԳԱ 74-րդ նստաշրջանին ունեցած ելույթից հետո:
Ինչպես հայտնում է РБК-ն, նավթի գների վրա ազդեցություն են ունեցել Թրամփի խոսքերը՝ կապված Չինաստանի հետ առևտրային հարաբերությունների հետ:
Երեկոյան ժամերի տվյալներով՝ Brent հյուսիսծովյան ապրանքանիշի նավթի գինը տատանվել է 62.69 դոլարի սահմանում՝ մեկ դոլարի դիմաց: Դա 3.13 տոկոսով ավելի քիչ է, քան նախորդ աճուրդային շրջանի փակման ժամանակ գրանցված ցուցանիշը:
Տեխասյան WTI ապրանքանիշի նավթի արժեքը նվազել է 2.88 տոկոսով՝ կազմելով 56.96 դոլար՝ մեկ բարելի դիմաց:
Ելույթ ունենալով ՄԱԿ-ում՝ Թրամփը Չինաստանին մեղադրել է «խոստացված բարեփոխումներն անելու»՝ միջազգային հանրությանը տված խոստումը խախտելու մեջ:
1
Business registration is now available at Unibank
2
Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run.
3
Unibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan
4
Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in Armenia
5
Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet



