Նավթի գները 3 տոկոսով նվազել են ՄԱԿ-ի ամբիոնից Թրամփի ելույթից հետո
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԵրեքշաբթի նավթի համաշխարհային գները նվազել են 3 տոկոսով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ ՄԱԿ-ի ԳԱ 74-րդ նստաշրջանին ունեցած ելույթից հետո:
Ինչպես հայտնում է РБК-ն, նավթի գների վրա ազդեցություն են ունեցել Թրամփի խոսքերը՝ կապված Չինաստանի հետ առևտրային հարաբերությունների հետ:
Երեկոյան ժամերի տվյալներով՝ Brent հյուսիսծովյան ապրանքանիշի նավթի գինը տատանվել է 62.69 դոլարի սահմանում՝ մեկ դոլարի դիմաց: Դա 3.13 տոկոսով ավելի քիչ է, քան նախորդ աճուրդային շրջանի փակման ժամանակ գրանցված ցուցանիշը:
Տեխասյան WTI ապրանքանիշի նավթի արժեքը նվազել է 2.88 տոկոսով՝ կազմելով 56.96 դոլար՝ մեկ բարելի դիմաց:
Ելույթ ունենալով ՄԱԿ-ում՝ Թրամփը Չինաստանին մեղադրել է «խոստացված բարեփոխումներն անելու»՝ միջազգային հանրությանը տված խոստումը խախտելու մեջ:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Կյանքից հեռացել է վաստակաշատ ուսուցչուհի Սուսան Հովսեփյանը



